Ողջու՛յն, ես Տիգրանն եմ։ Սովորում եմ Հարավային դպրոցի 3-րդ դասարանում։ Այժմ կպատմեմ իմ ձեռքբերումների մասին,որոնք այս տարվա ընթացքում եմ ձեռք բերել։ Այս տարվա ընթացքում համակարգչային իմ գիտելիքներին ավելացան ևս մի քանիսը։ Այսպիսով ես գիտեմ word, outlook, PowerPoint,Paint, Scratch ծրագրերը։ Ես ունեմ նաև իմ բլոգը,որը սիրով եմ վարում,բլոգում ունեմ 216 հրապարակում։ Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներին, ռուսերեն ազատ կարողանում եմ խոսել, իսկ անգլերեն դեռ ոչ այդքան ազատ եմ խոսում, բայց փորձում եմ ավելի լավացնել իմ անգլերենը։ Մաթեմատիկայից սովորել եմ բազմապատկումը, բաժանումը , նաև մեծ թվերը։ Տարվա ընթացքում կարդացել ենք տարբեր գրքեր ,տարբեր հեքիաթներ,օրինակ <<Վայրի կարապները>>,<<Մատնաչափիկը>>,<<Քեռի Ֆեոդորը>>Ջ․Ռոդարիի հեքիաթներից,Հ․Թումանյանի հեքիաթներից, այժմ կարդում ենք <<Գանձերի կղզին>>։ Տարվա ընթացքում ունեցել ենք նախագծեր,որոնց մասնակցել եմ,օրինակ ՝խմբակային նախագծեր,ընտանեկան նախագծեր։ Այս տարի մենք դասարանով ճամփորդել ենք շատ։ Սովորել եմ ինչպես ճիշտ նախապատրաստվել ճամփորդությանը, ինչ վերցնել, ինչպես պաշտպանվել արևից, ցրտից։ Այս տարվա ընթացքում դասարանով եղանք Մաչանենց տանը, Սևանի Մաշտոցներում, վերջերս գնացինք Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ, Հարթավան, եկեղեցիներ գնացինք,եղանք նաև Զուլանդիայում, ձմռանը գնացինք Ջրվեժի անտառ,սահնակով սահեցինք։ Ես այժմ գիտեմ ինչպես պաշտպանվել հիվանդություններից, երկրաշարժից։ Տարվա ընթացքում նաև նկարահանել եմ տեսահոլովակներ, տիկնիկային թատրոններ,մասնակցել եմ ֆլեշմոբերին,մասնակցել եմ սպորտային խաղերին, լողի դասերին,հեծանվավարությանը։
Daily Archives: May 9, 2021
Մեղուն ու հավը Ղազարոս Աղայան
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկանգամ.
- Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
- Իսկ դու, հավիկ - մարիկ, ի՞նչ ես շինում,-հարցրեց մեղուն:
- Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ - սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
- Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
- Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
- Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ - մարիկ:
- Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
- Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ - մարիկ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող
նախադասությունը գունավորի՛ր։
Հավը շատ ջղայն էր։ Նա անընդհատ բարկանում է մեղվի վրա։
2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ։
Ես համամիտ եմ մեղվի հետ,որովհետև հավը օրը մեկ ձու է ածում,բայց շատ է կչկչում,աշխատասեր մեղվի աշխատանքը չէր գնահատում։
Ես համամիտ եմ մեղվի հետ,որովհետև, նա մեզ մեղր է տալիս։
3. Բառերն առանձնացրու ու կարդա՛ ասացվածները․
Մեղրը ծախողը մատը կլպստի:
Մեղրը շատ քաղցր է։
Հավին ընկերացար,կտուցդ կեղտոտ կլինի։
Հավը կորեկ է ուտում։
«Մեղր,մեղր»ասելով բերան չի մեղրոտվի։Քո
Բերանը չի քաղցրանա
4. Նախադասությունները ընդարձակիր՝ հարցերին պատասխանող բառեր ավելացնելով։
1) Անշնորհք հավը հավաբնում ուրախ ծիծաղում էր։
2) Աշխատասեր մեղուն առավոտյան ընկերոջը հարցրեց։
3) Բզզան մեղուն փեթակում մեղր է շինում։
Սև և դեղին մեղուն ամեն օր ծաղիկի նեկտարից մեղր է սարքում։
Անխելք հավը ձու ածելուց կչկչում է։
Կծան մեղուն ամեն օր բզզում է։