- We always drink tea in the morning.
- Jim plays computer games every day.
- Mary reads English books.
- I watch TV every evening.
- They often write tests.
Daily Archives: September 28, 2021
Արտաշես և Սաթենիկ
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.
Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.
| Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին։ |
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ 28.09.21
Վարժ.` N100
ա)345628 թվի II,III և V կարգերում գրված թվանշաններով կազմի՛ր երկու եռանիշ թիվ և հաշվի՛ր դրանց տարբերությունը։
642-246=396
բ)578423 թվի I,III և VI կարգերում գրված թվանշաններով կազմի՛ր երկու եռանիշ թիվ և հաշվիր դրանց գումարը
345+534=879
Խնդիր N101
ա)Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը,եթե նրա կողմերից մեկը 48 մմ է,իսկ մյուսը 18մմ-ով մեծ այդ կողմից։
Լուծում՝
48+18=66
p=66×2+48×2=228
Պատասան՝228 մմ
բ)Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը,եթե նրա կողմերից մեկը 48 մմ է,իսկ մյուսը 3 անգամ մեծ է այդ կողմից։
Լուծում՝ 48×3=96
P=48×2+144×2=96+288=384
Պատասխան՝384մմ
Խնդիր N103
Եթե Աննայի մտապահած թվից հանենք 20,իսկ Սոնայի մտապահած թվին գումարենք 40,կստանանք հավասար թվեր։
Որքանո՞վ է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած թվից։
Լուծում՝
20+40=60
Պատասխան՝60
Խնդիր N104
Եթե Գոհարի մտապահած թիվը մեծացնենք 120-ով,իսկ Լուսինեի մտապահած թիվը փոքրացնենք 100-ով,ապա կստանանք հավասար թվեր։Որքա՞ն է Լուսինեի ու Գոհարի մտապահած թվերի տարբերությունը։
Լուծում՝
100+120=220
Պատասխան՝ 220
Կոմիտաս «Անձրևն եկավ»
Անձրևն եկավ շաղալեն
Ուռ ու տերև դողալեն
Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն։
Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛
Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր, կարագ, հազըրել եմ։
Տապկած հավի ճուտ բերեմ,
Ոչխարի մածուն բերեմ
Որ գիտենաս անուշ ջան,
Թե քեզ սրտով կսիրեմ։
Ղուշ մի՛ դառնա թևավոր
Դու խա՛ղ կանչե ձևավոր
Յարաբ կըլնի՛ էն օրը,
Որ գաս մեր տուն թագավոր։
Առաջադրանքներ
1․ Կարդա՛ երգի տեքստը՝ առանձնացնելով անծանոթ բառերը։
հազրել-պատրաստել
ղուշ-աղավնի
2․Բացատրի՛ր բառերը։
Շաղալեն-մաղելով,մանր կաթկթալով
Հրես-հիմա
Խալիչեք-գորգ
Թառլան-չքնաղ,գեղեցիկ
Յարաբ-արդյոք,միթե
3․ Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Անձրևն եկավ շաղալեն
Ուռ ու տերև դողալեն
Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն։
Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛
Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․