Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

—Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

— Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր կարմիրով նշված բառերը:

դերվիշ-1. Մահմեդականների թափառական կրոնավոր:
2. Անհասկացող՝ բթամիտ մարդ:
3. Թափառական մարդ

փինաչ-վատ արհեստավոր

չուստ- Հոդաթափ, տանը հագնելու հասարակ ու թեթև ոտնաման:

  1. Ինչո՞ւ էր թագավորը ժամանակ առ ժամանակ դերվիշի շորեր հագնում և շրջում քաղաքում:

Նա կերպարանափոխվում էր,որպեսզի  գաղտնի շրջեր ,տեղեկություններ իմանար իր երկրի բնակիչների մասին։

  1. Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝ Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

Փողով չի չափվում և որոշվում մարդու երջանիկ լինելը։

  1. Վերնագրիր հատվածը:

<<Զրույց փինաչու և Դերվիշ Բաբայի միջև>>

Շիրակի մարզ

Տարածքը՝ 2681 կմ²

Մարզկենտրոն՝ Գյումրի

Սահմանակից պետություններ՝ արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիսից՝ Վրաստանին

Սահմանակից մարզեր՝ հարավից՝ Արագածոտնի մարզ, արևելքից ՝ Լոռու մարզ

Քաղաքներ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ

Գետեր՝ Ախուրյան

Ջրամբարներ՝ Ախուրյան, Սառնաղբյուր, Կառնուտ

Լիճ՝  Արփի

Տեսարժան վայրեր՝ Արթիկ, Լ

մբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն, Յոթ Վերք,Պեմզաշեն

դիրքը ՀայաստանումՇիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյանն է, որը սկիզբ է առնում Արփի լճից:Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: