Interview with Piter Parker

Interviewer: Hello Piter Parker.

Piter Parker: Hello Interviewer.

Interviewer: Can you tell me about one busy day in your life?

Piter Parker: Yes,sure.

Interviewer: Piter Parker ,what do you do in the morning?

Piter Parker: I get up at 8 o’clock and wash my hands,face and I get dressed and  have breakfast. I have a small breakfast: eggs and orange juice.

Interviewer: And what do you do after breakfast?

Piter Parker: I go to university. I’m studying an actor classes.

Interviewer: What  time do you have lunch?

Piter Parker: I have lunch at 1 o’clock.

Interviewer: What do you have at lunch?

Piter Parker: I eat sandvich.

Interviewer: What do you do after lunch?

Piter Parker: I go to home and  watch TV,read a newspaper,and read a book.

Interviewer:  What time do you have dinner?

Piter Parker: I have dinner at 9 o’clock and I go to bed at 11 o’clock

Interviewer: Thank you very much,good bye.

Piter Parker: Good bye.

871,872 Տնային առաջադրանք

Խնդիր 871

Գիրքը գրիչից թանկ է 5 անգամ։ Որքա՞ն արժե գիրքը, և որքա՞ն՝ գրիչը,եթե Աննան մեկ գրիչ և մեկ գիրք գնելու համար վճարել է 1000 դրամ և հետ ստացել 40 դրամ մանր։

Լուծում՝

1000-40=960

5+1=6

գրիչը 1մաս

գիրքը 5 մաս

960:6=160

960-160=800

Պատ․՝ գիրք՝ 800 դրամ, գրիչ 160 դրամ

Խնդիր 872

Ավտոբուսը 4 ժամում անցավ 240 կմ ճանապարհ։ Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ-ով արագ։

Լուծում՝

240։4=60

60+20=80

240։80=3

Պատ․՝3 ժամում

Պատասխանիր հարցերին

1. Ինչո՞ւ Հասանը չի տխրում, երբ կորցնում է  իր աշխատանքը։
Հասանը չի տխրում, քանի որ նա կրկին աշխատանք է գտնում, չի հուսահատվում, իր քեֆն էլ շարունակում է։
2.Ո՞վ է այն մարդը, որ մտնում է դերվիշի շորերի մեջ։
Դերվիշի շորերի մեջ մտնում է թագավորը։
3.Վերնագրի՛ր Գ հատվածը։
<<Չհուսահատվող Հասանը>>
4.Ինչո՞ւ դերվիշը նորից եկավ Հասանի տուն։
Դերվիշն այցելում է Հասանին որ տեսնի քեֆ անում է Հասանը կրկին, թե ոչ։

Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բադդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։

— Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։