Տնային աշխատանք

Պատմողական

Մենք ընտանիքով երեկոները հավաքվում ենք և նայում հեռուստացույց։

Մենք շաբաթ և կիրակի օրերին ընկերներով գնում ենք կինո դիտելու։

Հարցական

Դու ամեն օ՞ր ես գնում լողի։

Ինչպե՞ս ես անցկացրել գարնանային արձակուրդներդ։

Հրամայական

Գնա՛ ու ինձ ջուր բե՛ր։

Արի՛ ինձ մոտ։

Բացականչական

Ուռա՜, ձյունը վերջացավ։

Է՝հ, անձրև է գալիս։

Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է: