Ո՞վ է հրամայում Ջ․Ռոդարի

Ես հարցրի մի աղջկա.

— Ո՞վ է հրամայում ձեր տանը:

Նա նայում է ինձ և լռում:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա էլի նայում է ինձ և լռում:

— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Չէ հա, նա գիտի:

— Ինչո՞ւմն է հարցը:

Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։

19297_b


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Տրդատ Առաջին
Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը  Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ:
Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:

Մաթեմ

Վարժ․987

Լրացնել  նախադասությունը։

Հավասար   հայտարար  ունեցող  կոտորակներից  մեծ  է  այն  կոտորակը,որի  համարիչը  ավելի  մեծ  է։

 

Հավասար   համարիչ   ունեցող  կոտորակներից  փոքր  է  այն   կոտորակը,որի  հայտարարը  ավելի  մեծ է։

Դասարանական աշխատանք

Վարժ․952

Համեմատիր

ա)3/4  >  3/5

4/7    <   4/5

բ)6/17  <   6/15

9/29 <   9/28

գ)7/123    <    7/103

25/142=25/142

դ)17/18=17/18

14/19  <  14/16

 

Վարժ․953

Դասավորել    կոտորակները

բ)նվազման   կարգով

7/35,7/15,7/8,7/24,7/31,7/9

7/8,7/9,7/15,7/24,7/31,7/35

 

Վարժ․954

Համեմատել

գ)2/5 լ  >   2/10  լ

դ)4/30  ժ  <    4/15

 

Վարժ․955

Լրացնել   աղյուսակը

Թիվը/մասը 3/4 3/6 3/8 3/16 3/24 3/48
48  36 24 18 9 6 3
96  72 48 36 18 12 6

 

Վարժ․965

450 1700 850
1400 1000 600
1150 300 1550

 

450+1000+1550=3000      1550+850=2400     3000-2400=600     1000+600=1600      3000-1600=1400

450+1400=1850      3000-1850=1150

1150+1550=2700       3000-2700=300     1000+300=1300    3000-1300=1700

 

Երկիր առանց սխալների

images

 

 

 

 

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

 

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:

Ես իմ ճամփորդ ընկերոջ հետ գնացել էի այլմոլորակայինների,թզուկների և հսկաների  երկիր։ Այլմորակայինների երկրում նրանց աչքերը գլխի վրա լինելու փոխարեն ոտքերին էին։ Թզուկների երկորւմ ծառերը այքան բարձր էին, որ նրանք չէին կարողանում հասնել։ Հսկաների երկրում հսկաները թզուկներից փոքր էին։

  1. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:

Ստել եմ, որը բացահայտվել է և ես ինձ շատ վատ եմ զգացել ու փորձում եմ էլ սուտ չխոսել։

  1. Ի՞նչ է սխալը:

Սխալը մի իրավիճակ է,որից  մենք դասեր են քաղում ու փորձում այլևս այդ սխալը չանել։