Մայրենիի ֆլեշմոբ ապրիլ ամսվա

Ապրիլյան ֆլեշմոբ
Մայրենի լեզու
1. Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ապրիլ ամսվա անվանման ստուգաբանությունը։
Ապրիլը նշանակում է ապրել։
2. Ինչո՞ւ է քրիստոնեական Սուրբ Հարության տոնը նաև Զատիկ անվանվում։ Հղումից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ,,Զատիկ,,-ի ստուգաբանությունը։
Զատիկը նշանակում է զատվել-առանձնանալ։
3. Տրված բառերը գործածելով՝ զատկական ասիկներ հորինի՛ր: 1.Կարմիր, հատիկ, զատիկ, պուտիկ, թևիկ, նախշուն, ուլունք, գարուն, առու, կլոր…այլ. 2.Զատիկ, նավակատիկ, կարմիր, կուտիկ, պուտիկ, նախշուն, հատիկ, խաթուն, չալպղոչիկ: 3.Գլորե, կլոր, լուսնակ, անուշ, բոլորե, մոլորե, ամպեր, դեղին, ոսկի… Հորինածդ ասիկները ձայնագրի՛ր և հղումը կցի՛ր։
Կարմիր զատիկ նախշուն հատիկ գարնան կլոր ուլունք։
կարմիր նախշուն զատիկ խաթուն պուտի չալպղոչիկ։
4. Նշի՛ր Զատկի Ավագ շաբաթվա անվանումները՝ ըստ ժողովրդական տոնացույցի։
Ավագ երկուշաբթի
Ավագ երեքշաբթի
Ավագ չորեքշաբթի
Ավագ հինգշաբթի
Ավագ ուրբաթ
Ավագ շաբաթ
5. Համառոտ ներկայացրո՛ւ Ավագ շաբաթվա խորհուրդը։
Ավագ երկուշաբթի- Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։
Ավագ երեքշաբթի-Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է։
Ավագ չորեքշաբթի-Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։
Ավագ հինգշաբթի-Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է։
Ավագ ուրբաթ-Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է։
Ավագ շաբաթ-Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ։
6. Ղազարոս Աղայանի երկու մանկական պատմվածքների տողերը խառնվել են։ Դասավորի՛ր և գրի՛ր վերնագրերը։ Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է. -Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր: Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ: Հավը չի ընդունում աքլորի հրավերը: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով. – Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում: -Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու կանչում իր հավերին. Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ… – Շատ և շատ շնորհակալ եմ, – պատասխանեց մեկէլը, – ինչո՞ւ չշահենք մեկ – երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ:

Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ ՝ ասելով.

— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:

— Շատ և շատ շնորհակալ եմ, — պատասխանեց մեկէլը, — ինչու չշահենք մեկ — երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է. -Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր: Հավը չի ընդունում աքլորի հրավերը: Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում: -Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու կանչում իր հավերին. Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

7. Աղայանի և Թումանյանի մտերմության մասին պատմող տեղեկություններ գտի՛ր և ընթերցի՛ր։ Փորձի՛ր նրանց բնորոշող մի քանի ընդհանրություն նշել։
Երկուսն էլ հայտնի և սիրված գրողներ են եղել, հեքիաթագիր են եղել։
8. Ինչպե՞ս էր Աղայանը մտերմաբար դիմում Թումանյանին։ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։
Ասլան բալա
Ասլան ապեր
Օհաննես ամի
Թառլան ախպեր
9. Զատկական ծիսական խոհանոցի ընտանեկան մեկ բաղադրատոմս ներկայացրո՛ւ։ Կարող ես նաև տեսանյութ պատրաստել և հղումը կցել։
Մենք պատրաստել ենք զատկական բուլկիներ, որի բաղադրատոմսն է՝ 2 ձու, 50 գ կարագ ,2 ճ․ գդալ ձիթայուղ,150 գ շաքարավազ, 1թ ․ գդալ խմորիչ, 250 մլ կաթ և 600 գ ալյուր։
10. Շարունակի՛ր զատկական առածները։ Զատիկն ավելի շուտ եկավ, քան․․․։ Կարմիր ձուն ․․․։ Հավը կուտե հատիկ-հատիկ․․․․։ Ակլատիզը փետելով ․․․ ։
Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը։
Կարմիր ձուն Զատկին կսազե։
Հավը կուտե հատիկ-հատիկ Ծով ձմեռեն կելնե Զատիկ: