Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր:
Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։
2. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ
3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը ,փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:
6. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։
անք-հարգանք, զբոսանք
ություն-կարևորություն, ընկերություն
ային-տուգանային, հանրային, գարնանային,
ացի-բառացի, կանացի,
7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Ջովանինոն հայտնվելեր մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար։
8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Ջովանինոն որպես տուգանք պետք է ապտակեր պարեկին։
Թեթև տուգանք՝ կտրել մազերը, իսկ որպես խիստ՝ սափրել գլուխը։
9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր
10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Այո, ես կցանկանայի գնալ իր հետ։
11. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը: Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:
Ես կուզեի ապրել մի կախարդական երկրում ,որտեղ ամեն ինչ լիներ մեր ցանկությամբ։ Կուզեի, որ երեխաները դառնային ծնողներ, իսկ ծնողները՝ երեխաներ։ Այդ դեպքում, բոլորը կհասկանային իրար և բոլորը կմտնեին միմյանց դրության մեջ։ Մեծերը կհասկանային փոքրերին, իսկ փոքրերը կհասկանային Մեծերին։ Գիտեմ, որ այդ ամենը ցանկություն է և իրականություն չի դառնա։