A dialog with my friend

-Hello Tigran.

-Hello Arsen.

-How are you, Tigran?

-I am fine thank you, and you?

-I am fine too.

-Who is your best friend?

-My best friend is Daniel.

-Can you describe him?

-Yes! He has brown eyes and hair,he is smaller than me,his hairs are longer than me.

-Has he a sister or brother?

-Yes he has  a sister. Her name is Sofy.His sister is bigger than my sister. My sister  Sona has longer hair than Sofy. My sister is taller than she. Sona  plays piano better than Sofi .

Գիտելիքների ստուգման թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։
6502
652
6052
6520
2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։
10
18
19
20
3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։
 
60
360
120
80
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45452, 45852
1
3
4
9
5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։
45, 1230, 2465, 4180, 42321
60, 245, 870, 355, 9870, 10000
10, 100, 280, 456, 9875
90, 545, 320, 4186, 5242
6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։
300 դրամ
600 դրամ
900 դրամ
1200 դրամ
7․ 3տ 2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։
3250կգ
325կգ
3205կգ
3025կգ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։4=220
660
4
1100
193600
9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
6068
8
32
10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։
100
135
140
120
11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
360-120=240
240:3=80
12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
120-40=80
80:5=16
13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
8×7+6=62
14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
410-340=70
70×3=210
16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
3×7=21
168:21=8
17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։

Սնկերի մասին

Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝  Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։

Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան  Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են։

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։

Ածանցների տեսակները

 

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն-ձյունոտ, հեքիաթ-հեքիաթային, թիվ-թվական,, բժիշկ- բժշկություն:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական- հերոսական, հերթական, դասական
-արան-դասարան, ատամնաբուժարան,պահարան
-ավոր-ծաղկավոր, գունավոր, շերտավոր
-անոց-հիվանդանոց, ծաղկանոց ,գիշերանոց
-իկ-ծաղիկ, աստղիկ, ցողիկ
-ակ-տնակ, գնդակ,նավակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անպետք
դժ-դժբախտ
տ-տգեղ
ընդ-ընդհանուր

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

գիրք-ային, գիրք-ից, մեքենա-ով, քաղաք-ից, ան-գլուխ, միս-ոտ, միս-ից, քաղաք-ային,յուղ-ոտ, բախտ-ից, ան-բախտ, գլուխ-ավոր, գլուխ-ով,մարմին-ին, ան-մարմին  ։

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից