Գիտելիքների ստուգման թեստ 4

1․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․ + 5տ․ +2մ․ կարգային գումարելիների գումարին։
6502
652
6052
6520
2․ Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։
10
18
19
20
3․ Երեք թվերի գումարը 240 է։ Առաջին թիվը 120 է։ Որքա՞ն է մյուս երկու թվերի գումարը։
 
60
360
120
80
4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն, որպեսզի տրված թվերը դասավորված լինեն աճման կարգով։ 45352, 45452, 45852
1
3
4
9
5․ Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 5-ին։
45, 1230, 2465, 4180, 42321
60, 245, 870, 355, 9870, 10000
10, 100, 280, 456, 9875
90, 545, 320, 4186, 5242
6․ Աշոտը գնդակ գնելու համար օգտագործեց իր ունեցած 1500 դրամի 2/5 մասը։ Որքա՞ն դրամ մնաց Աշոտի մոտ գնդակ գնելուց հետո։
300 դրամ
600 դրամ
900 դրամ
1200 դրամ
7․ 3տ 2ց5կգ -ն արտահայտի՛ր կիլոգրամներով։
3250կգ
325կգ
3205կգ
3025կգ
8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 880։4=220
660
4
1100
193600
9. Գտի՛ր 76068-ը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
68
6068
8
32
10․ Հաշվի՛ր 40-40:(4:2)+50×2 արտահայտության արժեքը։
100
135
140
120
11․ 360 սմ պարագծով քառանկյան երեք կողմերն իրար հավասար են, իսկ չորրորդ կողմը 120սմ է։ Որքա՞ն է այդ քառանկյան հավասար կողմերից յուրաքանչյուրի երկարությունը։
360-120=240
240:3=80
12․ Սոնայի մտապահած թվի և 5-ի քանորդը 40-ով փոքր է 120-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
120-40=80
80:5=16
13․ Գտի՛ր այն թիվը, որը 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում՝ 6։
8×7+6=62
14․ Գտի՛ր 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
15․ Աշոտը 2 գրիչ, 2 մատիտի և 3 տետրի համար վճարեց 410դրամ։ Կարենը 2 գրիչի, 2 մատիտի և 2 տետրի համար վճարեց 340դրամ։ Սոնան որքա՞ն պետք է վճարի 3 տետրի համար։
410-340=70
70×3=210
16․ Դպրոցի դահլիճում նստարաները տեղադրված են 3 շարքով։ Յուրաքանչյուր շարքում տեղադրված է 7 նստարան։ Պարզի՛ր, թե քանի տեղանոց նստարաններ են՝ իմանալով, որ դահլիճում կա 168 նստատեղ։
3×7=21
168:21=8
17․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 3 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի մակերեսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ^2 են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *