Իմ երկրորդ աշխատանքը,պատրաստում եմ կախազարդ շնաձուկ

 

Առաջին աշխատանքս բարեհաջող ավարտելուց հետո՝ պատրաստել էի մատանի, այժմ սկսել եմ իմ երկրորդ նախագծի՝ շնաձուկ կախազարդի պատրաստումը։ Առաջին փուլում նկարեցի պատկերը՝շնաձուկը, մի քանի ագամ շտկումներ անելուց հետո էսքիզը հավանեց Վարպետ Դավիթն ու ասաց,որ կարող եմ արդեն  մոդելային պլաստիլինով ստանալ պատկերը,  այն անելուց հետո անցա մոդելային մոմին,իսկ հետո ձուլվեց իմ շնաձուկը։ Հետո արդեն սկսեցի խառտոցի օգնությամբ մաքրել ձուլաձողի հետքերը,հետո արդեն բոռ մեքենայի օգնությամբ աշխատեցի։

 

Ինչո՞ւ են կատվի աչքերը մթության մեջ լույս տալիս

Ինչպես բոլոր գիշերային կյանք վարող կենդանիների մոտայնպես էլ կատվի աչքերի վերևի մակերևույթին կա  փայլուն  շերտԱյն շատ նման է հայելու, որն  արտացոլում է ընկնող լույսըԱյս արտացոլված լույսը նորից ընկնում է լուսադիտակների վրա: Դրա շնորհիվ գիշերային կենդանիները լավ են տեսնում մթնշաղինԴրա համար էլ կատուների աչքերը տեսնում են անգամ ամենաթույլ լույսը: Բայց կատարյալ մթության մեջ կատվի աչքերը լույս չեն տալիսորովհետև նրանք արտացոլելու ոչինչ չունենԱյդ ֆունկցիան կարող է նկատվել նաև ուրիշ կենդանիների և մարդկանց մոտեթե նրանց աչքերին ուղղենք ուժեղ լույսի աղբյուրԴրանով է հենց բացատրվում նկարներում «կարմիր աչքերի» էֆեկտը, որոնք արվել են վառ լուսավորումով:

  1. Ես ընտրեցի այս թարգմանությունը ,քանի որ չգիտեի և ուզում էի իմանալ ,թե ինչու են կատուների աչքերը լույս տալիս։
  2.  Ես սովորեցի այս թարգմանույունից, որ բոլոր գիշերային կենդանիների մոտ, ինչպես կատվի մոտ, աչքերի վերևի մասում կա փայլուն մի շերտ։ Այդ պատճառով էլ կենդանիները լավ են տեսնում գիշերվա մթին։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ

1․Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Մի քանիսը մեծ են, մի քանիսը փոքր։ Իրարից տարբերվում են կենդանիներն արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

2․Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

իրենց ապրելակերպով։

3․Ի՞նչ է ֆաունան:

Դա կենդանական խումբ է։ Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

4․Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Ոչխարը,կովը,ուղտը,այծը։