Սահնակին լծված գայլը, Կայծեր աչքերիցս

 

Սահնակին լծված գայլը

Բայց շուտով գլխի ընկա, որ ձմեռը ձիով գնալն անհարմար է։ Ավելի լավ է սահնակով ճանապարհորդել։ Մի լավ սահնակ գնեցի և սլացա փափուկ ձյան վրայով։

Երեկոյան անտառ մտա։ Ես սկսեցի նիրհել, երբ հանկարծ լսեցի ձիուս անհանգիստ խրխնջոցը։ Ետ նայեցի և լուսնյակի լույսով տեսա մի ահռելի գայլ, որը բերանը բաց արած վազում էր իմ սահնակի ետևից։

Ազատվելու հույս չկար։

Սահնակի մեջ պառկեցի և վախից աչքերս փակեցի։

Ձիս կատաղի առաջ էր սլանում։ Գայլի ատամների չխկչխկոցը լսվում էր ականջիս շատ մոտ։

Բայց, իմ բախտից, գայլն ինձ վրա ոչ մի ուշադրության չէր դարձնում։

Նա թռավ սահնակի վրայից՝ ուղիղ գլխիս վրայով և հարձակվեց խեղճ ձիուս վրա։

Մի րոպեում ձիուս ետևի մասն անհետացավ գայլի ագահ երախում, իսկ առջևի մասը սարսափից ու ցավից շարունակում էր առաջ սլանալ։

Գայլի երախն ավելի ու ավելի էր մտնում ձիուս մեջ։

Երբ ուշքի եկա, վերցրի մտրակը և ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի մտրակել ագահ գազանին։

Նա ոռնաց ու առաջ սլացավ։

Ձիու առջևի մասը, որ դեռ գայլը չէր կերել, ընկավ ձյան մեջ, իսկ նրա տեղը բռնեց գայլը՝ լծված սահնակին։

Այդ լծասարքից նա դուրս պրծնել չէր կարող, նա ձիու պես լծված էր սահնակին։

Ես շարունակեցի ամբողջ ուժով մտրակել նրան։

Նա սլանում էր առաջ ու առաջ, հետևից քարշ տալով սահնակը։ Նա այնպես արագ էր քաշում, որ երկու-երեք ժամից հետո մտա Պետերբուրգ։

Պետերբուրգի զարմացած բնակիչները խումբ-խումբ դուրս եկան նայելու այն հերոսին, որը ձիու փոխարեն իր սահնակին կատաղած գայլ էր լծել։

Կայծեր աչքերիցս

Պետերբուրգում ես շատ լավ էի ապրում։ Հաճախ որսի էի գնում և հիմա հաճությամբ հիշում եմ այն ուրախ ժամանակը, երբ ամեն օր այնքան դեպքեր էին պատահում։

Մի դեպք շատ զվարճալի էր։

Իմ ննջարանի պատուհանից երևում էր մի մեծ լիճ, որի մեջ ամեն տեսակ որս կար։

Մի անգամ առավոտյան, մոտենալով պատուհանիս, լճի մեջ վայրի բադեր նկատեցի։

Իսկույն հրացանս առա և արագ դուրս եկա տնից։

Շտապ-շտապ սանդուղքներից ցած իջնելիս գլուխս այնպես ուժեղ խփեցի դռանը, որ աչքերիցս կայծեր թափվեցին։

Բայց ես չկանգնեցի, առաջ վազեցի։ Ահա և լիճը։ Նշան բռնեցի ամենաչաղ բադերին, ուզում եմ կրակել և հանկարծ սարսափով նկատում եմ, որ հրացանս կայծքար չունի։ Իսկ առանց կայծքարի կրակել չի կարելի։

Ի՞նչ անեի։ Վազեի տուն կայծքար բերելու։

Չէ՞ որ բադերը կարող էին թռչել։

Տխուր ցած առա հրացանս՝ անիծելով իմ բախտը, և հանկարծ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Բռունցքովս ուժգին խփեցի աջ աչքիս, աչքիցս, իհարկե, կայծեր դուրս թռան, և վառոդն իսկույն բոցավառվեց։ Այո, վառոդը բոցավառվեց, հրացանը կրակեց, և ես մի զարկով տասը հրաշալի բադ սպանեցի։

Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, որ ամեն անգամ կրակ վառելիս՝ օգտվեք այդպիսի կայծերից։

In the shop

Shop assistant: Can I help you?

Customer: Yes, have you got this T-shirt in other colours?
Shop assistant: We’ve got it in white, black, red and purple. What size do you want?
Customer: Medium.
Shop assistant: OK, in medium we’ve got black and red.
Customer: And in purple?
Shop assistant: No, just black and red.
Customer: OK, red. Can I try it on?
Shop assistant: Yes, of course. The changing rooms are over there.
(pause)
Shop assistant: Is it OK?
Customer: Yes, I’ll take it.
Shop assistant: That’s £10.95. Would you like to pay by credit card or with cash?
Customer: Cash please. Here’s twenty.
Shop assistant: OK, thanks, that’s nine pounds, 5 p change and here’s your receipt.

Customer: Thanks. Bye. 6

Ex. 6,7,8

  1. My room is larger than yours.
  2. The white car is the fastest of the tree cars.
  3. Watching TV is more interesting than listening to the radio.
  4. He is the cleverest boy in his class.
  5. She is richer than me.
  6. They are the fastest runners of all.
  7. Summer is hotter than winter.
  8. Tom is the oldest  of all.

Ex.7

  1. My car is faster than yours.
  2. She is the thinnest of all
  3. It is the most interesting book of the three.
  4. Paula is shorter than Fatimah.
  5. Maths is more difficultthan  History.
  6. She is the prettiest in her class.
  7. Tim is happier than Harry.
  8. Dimitrist is more careful than Ivan.
  9. Don is the laziest student the class.
  10. Meera is more beauttiful than Nora.

Ex.8

 

  1. The red dress is the most expensive of all.
  2. John is taller than Jim.
  3. A horse is bigger than a cat.
  4. Tina is shorter than her brother.
  5. Luigi is fatter than Anton.
  6. Sally is the most beautiful girl in the class.

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որ հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Բակտերիաներ,սնկեր,որդեր

  1. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը վերին բերի մակերեվույթի շերտն է։

Կենդանիների և բույսերի մնացորդները ,երբ քայքայվում են առաջանում է հումուս։

Հումուսն էլ մուգ գույն է հաղորդում հողին։

  1. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Հումուսի շնորհիվ  մուգ գույն է ունենում հողը։

  1. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Բակտորյաներ և սնկեր։

  1. Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր որոնք սնումեն բույսերը

  1. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Անձրևների պակասության պատճառով կատարում են արհեստական ոռոգում, իսկ հողը փխրեցնում են այն թթվածնով հարստացնելու համար։