Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում ավազե հրապարակն է։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ մոտ ընկերներն են ՝ Դանիելը, Արսենը, Գրիգորը,Վահանը։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այս տարվա ամենասիրելի նախագիծը ոսկեգործության  առարկայից՝ զարդերի պատրատման նախագիծն էր։ Այն շատ հետաքրքիր ու աշխատատար  է, որը ես անչափ  սիրում եմ։

ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԸ,ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՄ ԿԱԽԱԶԱՐԴ ՇՆԱՁՈՒԿ

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Այս տարվա ընթացքում կարդացել եմ Հարրի Փոթթերը, Փոքրիկն ու Կառլսոնը, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

ԳԻՏԵՔ, ՈՐ ԳԱՐՈՒՆ Է ԱՐԴԵՆ

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Այս տարվա իմ սիրելի առարկան ռուսերենն է,քանի որ ես այդ լեզուն շատ եմ սիրում ու փոքրուց գիտեմ և ոսկեգործությունը ։

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Ավելի լավ տիրապետում եմ ռուսերենին։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

EASTER🐥🐣🐰

ПАСХА 

ԵՐԵՒԱՆ ՋԱ

ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Այս տարի ճամփորդել ենք դեպի Սևաբերդ, Մատենադարան, Երևան քաղաղի պատմության թանգարան, Ավ․Իսահակյանի տուն-թանգարան,սահադաշտ։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Ամենասիրելի օրերից մեկն է դեպի Սևաբերդ ճամփորդությունը։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Անհաջող էին ամեն լողի չգնալու հինգշաբթիները։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Հետաքրքիր նյութեր շատ ունեմ, դժվարանում եմ առանձնացնել, պարզապես կնշեմ այս մի քանիսը, քանի որ հետաքրքիր են ,ուսուցողական։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱՏՎԻ ԱՉՔԵՐԸ ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՈՒՅՍ ՏԱԼԻՍ

ՁՅՈՒՆ ՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ

7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐՆ ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ՓՈՐՁ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

5-րդ դասարանում կաշխատեմ ավելի արդյունավետ, ավելի պարտաճանաչ ու մեծ եռանդով։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Դպրոց գալիս եմ գիտելիքներ ստանալու համար, նաև ընկերներիս հանդիպելու համար։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Քեզ դու՞ր է գալիս բլոգավարությունը։