Մաթեմատիկա տնային աշխատանք 239,240,241

239․Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12-ով ավելի։ Երկրորդ արտադրամասում ավելացրին ևս 17 հաստոց։ Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամեսերում։ Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում։

Լուծում՝

12+17=29

53+29=82

53+82=135

Պատ․՝ 135 հաստոց, ոչ քանակը չի փոխվի։

240․ Երկու գումարելիներից մեկը մեծացրել են 18-ով։ Ինչպե՞ս պետք է փոխել մյուս գումարելին, որպեսզին գումարը մեծանա 45-ով։

Լուծում՝
45-18=27

Պատ․՝գումարել 27

241․ Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով  ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։

Լուծում՝

256+80=336

336+112=448

Պատ․՝ 448 էջ

Գործնական քերականություն

45.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ոոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, ևվերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների փուլը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահել կրակ, ինչպե՞ս կենդանիներին յուրային դարձնել, քարից ոոսկորներից տարբեր գործիքներ սարքել, ևվերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնողբառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) ևլրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայցձևով՝ տարբեր այդ բառերը կարելի է անվանել հոմարիշ

47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտորկտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:

ա )Ջարդել, կտոր-կտոր անել, կոտրատել, փշրել, կոտրել

բ)հավաքել, ամբարել, 

գ)ծածկել, թաքցնել, քողարկել

դ)պարզել, կռահել, գլխի ընկնել, հասկանալ

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմնման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

ա)երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն

բ)մազ, հյուսք, ծամ, վարս, հեր, 

գ)դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ

դ)արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել ենմորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականներըգնացել են նրանց հետևից և գտել են նրանցբնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավայինմարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրիկենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթմարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

 

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս գիտական արշավախմբի անդամները  նկատել են, մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները Հետապնդել են նրանց և հայտնաբերել են նրանց  կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ վայրի գործածում են կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափով ու  ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մ արդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:

 

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ուզել են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված բարկանանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս իրար խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ազգերը ցրվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն գործածվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն: