Մեր Երկիր մոլորակը մեր տունն է,մեր օջախը,ամեն ոք պարտավոր է ու պետք է գիտակցի, թե որքան կարևոր է յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցումը երկրի փրկության համար,իսկ երկիր մոլորակն այսօր վտանգված է, վտանգված է նաև մեր կյանքն ու առողջ ապագան։ Երկիր մոլորակի պահպանումն ու պաշտպանումը կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք ամենքս պատասխանատվություն պետք է կրենք մեր արարքների համար, իսկ այդ ամենն անելու համար պետք է ընդամենը հետևել մի քանի պարզ կանոնների՝
1․Չաղտոտել տարածքն ու օդը
2․Վարել էլեկտրական մեքենաներ
3․Ծառերը չկտրել
4․Ծառեր տնկել
5․Չկեղտոտել լճերը, գետերը, ծովերը, օվկիանոսները։
6․Վերամշակել աղբը
7․Մաքրել տարածքը
8․Խնայել էլեկտրաէներգիան,ջուրը,թուղթը
Ընդամենը մի քանի պարզ քայլ ու մեր երկիրն այլևս կլինի պաշտպանված ու մաքուր։ Մի՛ թույլ տուր քեզ՝ ապրել կեղտոտ երկրում,սկսի՛ր քեզնից։