Ֆլեշմոբ

 

Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։
12
2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։ 
23
3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։
75
4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 
11
5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։
27
6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:
4
7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

Подпись отсутствует

12
8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:
28
9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:
7
10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
  Դավիթը

Ջ․Ռոդարի ԼԻՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

 Վերլուծություն

Այս պատմվածքը նրա մասին է, որ ուսուցիչ քերականը ուղղում է բոլոր մարդկանց սխալները խոսքի հետ կապված։ Իհարկե պետք է ճիշտ խոսել, բայց այդքան պետք չէ ընկնել մարդուհետևինց։ Պետք էչ մարդկանց զզվացնել։

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջ․ Ռոդարի

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։

2.Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Նայիր ես տեսա մի անհասկանալի փշոտ ծաղիկ։

Երբ է հասցրել մեր մայրը գնալ երեք օրով այսինչ փշոտ լուր էր։

3.Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.

ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գնելով ըստ կազմության դրանց տեսակը:

Իր- գրիչ,

գոյական- մատ, գրիչ,

բայ-լքել,

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
  • Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
  • Ածական-սուր, գոյական-տներ, անկյուններ, բայ-կառուցված
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց-ճամփորդել
  • բ/պետք է վճարեք-պետք է վճարել
  • գ/ասաց-ասել
  • դ/երազում էր-երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
  • Բայց մեզ մոտ այդպես է ընդունված
  • Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:
  • Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
  • Հողից վերև՝Փոքրիկ արև,Վրան՝ հազարՍերմ ու տերև:
  • Արևածաղիկ
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

 

  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
  • Ջովանինոն հայտնվել էր այնպիսի մի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար։
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  •  Պարեկը որպես տուգանք նշանակեց, որ պարեկին երկու ապտակ տա։Պետք է սառը ջուր լցնեք ինձ վրա։
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.ա/որովհետև վճարել էր տուգանքըբ/որովհետև պարեկը արդարացի էրգ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքըդ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Այո ես կուզեի գնալ այդ երկիր, որովհետև շատ հետաքրքիր կլիներ, և ես կտեսնեի Ինչպես են նրանք օգտվում ամեն բութ բանից։

Գործնական քերականություն

291․ Ա և Բ խմբերից ես նախադասություն եմ համարում Բ խմբինը։

Ա և Բ խմբերից ես նախադասություն եմ համարում Բ խմբինը։

Ա և Բ խմբերից ես նախադասություն եմ համարում Բ խմբինը։

292․Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը։

Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց։

Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա։

Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել։

293․ Բիբլիան հայերեն գիրք է։

Հին դարերում Հյուսիսայն Աֆրիկայում մի քանի քաղաքականություններ իրար հաջորդեցին։

Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհը հիմնական առեվտրականները ու ծովահնացներն էին։

կարդագենը Հռոմի գլխավոր ախոյաններ։

Փյունիկցիները վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան

294․ Նախադասությունը Բառերի այն խումբը, որը իմաստ է արտահայտում։

295․Եզոպոսի առակներից մեկում այնպիսի բան է պատմվում։

Տերևը ճղվել է։

Ես ամենից ուժեղն եմ։

Մեր բակը ընդարձակ է։

Ջրի թագավորությունը օվկիանոսըն է։

Արևը Հսկա մի բան է։

Այս տարին ամենից կարճն է։

296․Սպիտակ ագռավները բնություան մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում հենց, դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնությերրորդ դարում  Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում։ Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ։ <<սպիտակ ագռավ>> արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ հռոմեական մի բանաստեղծ մի բանաստեղծ Յուվենալիուսն է գործածել։

297․Մեկ դեպքում իշխանի ձին է, իսկ մյուս դեպքում սովորական ձին է։

Մեկ դեպքում հզոր շինություն է, իսկ մյուս դեպքում հզոր ժամամանակ է։

Մեկ դեպքում հոգնած երգչուհու հետ, իսկ մյուս դեպքում հոգնած աղջիկը երգչուհու հետ։

Մեկ դեպքում մարդն է կանգնած ամբիոնի մոտ, իսկ մյուս դեպքում պապս է կանգնած ամբիոնի մոտ։

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։

Առաջին ավարտ

Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Չորրորդ ավարտ

 

Զինվորը հանգիստ խղճով գնում էր տուն, նա չէր փնտրում անարդարություն, չար մարդանց։ Նրան թվում էր, որ բոլորը դարձել էն բարի։ Զինվորը վերադարձավ տուն հանդիպեց հարազանտերին, իր վաղեմի ընկերուհուն, բարեկամներին։ Ամուսնացավ, երեխաներ ունեցավ և նվիրեց թմբուկը ու պատմեց այդ պատմությունը թմբուկի մասին։ Երեխաները, սակայն, տխրեցին, որ այդ թմբուկը էլ մարդկանց չի պարացնում, բայց նրանք սովորեցին նվագել թմբուկի վրա, և իրենց հայրը գնեց էլի թմբուկ, և նրանք սկսեցին նվագել բոլորով։

Սև քթերի կղզին

Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Neronia-ի ճանապարհներով, կարծեցի, թե Դիմակահանդես էր.մարդիկ բնականոն դեմքեր ունեին` բնականոն գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝վարդագույն.բայց դեմքերի մեջտեղում բոլորը սև քթեր ունեին, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթը բնականաբար ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
-Պարո՛ն, -ասաց նա, -եթե տեղացի չեք, լավ կանեիք չկատակեիք, եթե օտարերկրացի եք, ընդունեք այս իմ խորհուրդը.անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, ետ գնացեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց ետ նայելու:
-Ես օտարերկրացի եմ, -պատասխանեցի,-բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք, -բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը աղաչական պարզելով, -նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ կրպակս փակել: Պետք է իմանաք, որ Neronia կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի որ իր քիթը պիտի սև ներկի:
-Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացնեն առանց սև քթի, բանտ կնետեն, ցմահ, ու այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
-Ես պանդոկապան եմ, թանկագին պարոն.ես իմ գործով եմ զբաղված: Ամեն իրիկուն հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի գույն ուներ: Մարդիկ, սկզբում, սարսափով լի մի հայացք վրաս նետելուց հետո, ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին իրենց պահում, ասես ես գոյություն չունեի, կամ էլ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛, -ասաց ինձ խստորեն,-դուք խախտել եք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել:
Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որ երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքի միջից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ես ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակ է, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց մի տղեկ, որը լրագրեր էր վաճառում: -Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , -գոռացի հավաքվածներին:
-Գնա՛նք թագավորի պալատի մոտ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, -գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
-Արդեն զզվե՛լ ենք էս սև քթերից, -գոռաց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Neronia-յում.քիչ ժամերի ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քիթ ունեցող մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեին պահելու:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը, երբ արևն էր շողում:

Капризная роза

На планете Маленького принца всегда росли простые, скромные цветы – у них было мало лепестков, они занимали совсем мало места и никого не беспокоили. Они раскрывались поутру в траве и под вечер увидали. Маленький принц не сводил глаз с крохотного ростка, не похожего на все остальные ростки и былинки. Вдруг это какая-нибудь новая разновидность баобаба? Но кустик быстро перестал тянуться ввысь, и на нем появился бутон.

Маленький принц никогда еще не видал таких огромных бутонов и предчувствовал, что увидит чудо. А неведомая гостья, еще скрытая в стенах своей зеленой комнатки, все готовилась, все прихорашивалась. Она заботливо подбирала краски. Она наряжалась неторопливо, один за другим примеряя лепестки. Она не желала явиться на свет встрепанной, точно какой-нибудь мак. Она хотела показаться во всем блеске своей красоты. Да, это была ужасная кокетка! Таинственные приготовления длились день за днем.

И вот наконец, однажды утром, едва взошло солнце, лепестки раскрылись. И красавица, которая столько трудов положила, готовясь к этой минуте, сказала, позевывая:

– Ах, я насилу проснулась… Прошу извинить… Я еще совсем растёрпанная…

Маленький принц не мог сдержать восторга:

– Как вы прекрасны!

– Да, правда? – был тихий ответ. – И заметьте, я родилась вместе с солнцем.

– Кажется, пора завтракать. Будьте так добры, позаботьтесь обо мне…

Маленький принц очень смутился, разыскал лейку и полил цветок водой. Скоро оказалось, что красавица горда и обидчива, и Маленький принц

совсем с нею измучился. У нее было четыре шипа, и однажды она сказала ему:

– Пусть приходят тигры, не боюсь я их когтей!

– На моей планете тигры не водятся, – возразил Маленький принц. – И потом, тигры не едят траву.

– Я не трава, – обиженно заметил цветок.

– Простите меня… – Нет, тигры мне не страшны, но я ужасно боюсь сквозняков. У вас нет ширмы?

«Растение, а боится сквозняков… очень странно… – подумал Маленький принц. – Какой трудный характер у этого цветка».

– Когда настанет вечер, накройте меня колпаком. У вас тут слишком холодно. Очень неуютная планета. Там, откуда я прибыла… Она не договорила. Ведь ее занесло сюда, когда она была еще зернышком. Она ничего не могла знать о других мирах. Глупо лгать, когда тебя так легко уличить! Красавица смутилась, потом кашлянула раз-другой, чтобы Маленький принц почувствовал, как он перед нею виноват:

– Где же ширма?

– Я хотел пойти за ней, но не мог же я вас не дослушать!

Тогда она закашляла сильнее: пускай его все-таки помучит совесть! Хотя Маленький принц и полюбил прекрасный цветок и рад был ему служить, но вскоре в душе его пробудились сомнения. Пустые слова он принимал близко к сердцу и стал чувствовать себя очень несчастным.

– Напрасно я ее слушал, – доверчиво сказал он мне однажды. – Никогда не надо слушать, что говорят цветы. Надо просто смотреть на них и дышать их ароматом. Мой цветок напоил благоуханием всю мою планету, а я не умел ему радоваться. Эти разговоры о когтях и тиграх… Они должны бы меня растрогать, а я разозлился… И еще он признался:

– Ничего я тогда не понимал! Надо было судить не по словам, а по делам. Она дарила мне свой аромат, озаряла мою жизнь. Я не должен был бежать. За этими жалкими хитростями и уловками я должен был угадать нежность. Цветы так непоследовательны! Но я был слишком молод, я еще не умел любить.

1. Вставьте пропущенные буквы в словах:

увядать, тянуться, предчувствовать, солнце, сердце, когтьями, несчастный

2. Подберите антонимы:

молод —стар

прекрасный —ужасный

крохотный —большой

неторопливо —торопливо

3. Допишите:

растрепанные волосы, седьмое чудо, таинственный друг, наглая ложь, маленькая хитрость

4. Составь словосочетания со следующими словами:

приятный аромат, золотое сердце, хорошее чувство, большая планета, спальная комната.

Համբարձման ծիսական երգերի շար

Ծաղիկ ունեմ ալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Ալա չի ալվալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Հեռու տեղ մի յար ունեմ,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Նռան ծաղիկ լալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Էլա սարը սար տեսա,Իջա ձորը լոր տեսա։Էլա սարը սար տեսա,Իջա ձորը լոր տեսա։էս պատը պատ կլմանի,Էլա սարը սար տեսա,Գլխունը թագ կլմանի,Իջա ձորը լոր տեսա։Էն տղան եկավ ացավ,Էլա սարը սար տեսա,Թանկագաին ակ կլմանի,Իջա ձորը լոր տեսա։Երգ ասեմ յոթ տնանի,Էլա սարը սար տեսա,Մենակ քունս ոնց տանի,Իջա ձորը լոր տեսա։Էգուց արի մեր տունըԷլա սարը սար տեսա,Մատիտ շարեմ մատանի,Իջա ձորը լոր տեսա։Սարին  ետին ջուխտ ղուտիք,Դե արի վար արի,Բոյին մեռնիմ  Արութին,Բալկոնը ման արի։Սարին ետին էլ ունիմ,Դե արի վար արի,Ըռանգ-ըռանգ թել ունիմ,Բալկոնը ման արի։Էն սարին սար չեմ ըսե,Դե արի վար արի,Շեկ տղին  յար չեմ  ըսե,Բալկոնը ման արի։Ալուր մաղեմ թեփ կուգա,Դե արի վար արի,Հջեբ յարս եփ կուգա,Բալկոնը ման արի։
 
Գութանը վարի փոսին,

Հոպլա գիլ գիլ ես դառել,
Շողն է զարկել ակոսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Կարմիր խնձոր կքաղեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կղրկեմ մորս փեսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Սարերի սինձն ինչ կանեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կաթն ու բրինձն ինչ կանեմ,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,Վարդի բլբուլ ես դառել: