Դեպի մայր դպրոց

Ես հարավային դպրոցում սովորում եմ արդեն հինգ տարի։ Ինձ դուր է գալիս այս դպրոցը, որովհետև ես այստեղ ունեմ շատ ընկերներ։ Շատ լավ ուսուցիչներ կան, բոլորին շատ եմ սիրում, հարգում, վստահ եմ, որ դեռ շատ եմ կարոտելու իմ հարազատ դարձած ուսուցիչներին, որոնք նաև արդեն կարծեսզ ընկերներ լինեն մեզ համար։ Ես առարկաներից  ամենից շատ սիրում եմ Մայրենին, տեխնոլոգիան, ռուսերենը և բնագիտությունը։ Ես այս դպրոցը սիրում եմ նրա համար, որ ունեմ ընկերներ, համակարգիչներով են աշխատում,  առարկաներն ու դասերը  շատ լավ են բացատրում, լողավազան կա։ Ես մի քիչ տխուր եմ, որովհետև մենք գնալու ենք միջին դպրոց, բայց  մյուս կողմից էլ չեմ տխրում, որովհետև  չեմ կորցնելու իմ ընկերներին։ Ես միջին դպրոցում մնալու եմ երկու տարի, հետո գնալու եմ մայր դպրոց։ Ես մայր դպրոցում ոչ մի ծանոթ կամ քույր, եղբայր չունեմ, բայց շատ լավ կլինի ես վստահ եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *