Ճամփորդապատում․ Այցելություն Չարենցի տուն-թանգարան

Մենք այս տարի և ոչ միայն այս տարի,շատ ենք ճամփորդել։ Հայաստանի տարբեր մարզերում ենք եղել,բարձունքներ հաղթահարել, եկեղեցիներ տեսել նաև եղել ենք Երևանի շատ պատմամշակութային վայրերում, թանգարաններում։ Այս անգամ հերթը Եղիշե Չարենցի տուն-թանգարանինն էր։Մայիսի 23-ին ընկեր Անահիտի ուղեկցությամբ մենք այցելեցինք Չարենցի տուն-թանգարանը,որը գտնվում էր Մաշտոցի պողոտայում։ Ինձ համար շատ տպավորիչ էր  այդտեղ գտնվելը, տեսնել  այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է Չարենցը,նրա  աշխատասենյակը, գրասեղանը,որի շուրջ նա մտորել և գրել է։ Այնտեղ կար մի մեծ վառարան, որը բաժանված էր  երկու սենյակի միջև, ձմռանը դրանով էր տաքանում Չարենցի տունը։ Կար նաև ինքնաեռ,թեյի բաժակներ,որից նա թեյ էր խմել։ Մենք տեսանք նաև հոլոգրամա,որի վրա պատկերված էր Չարենցը՝ տպիչ մեքենայի վրա աշխատելիս։ Մենք նաև ստեղծեցինք մեր փոքրիկ գրքույկները, որի մեջ փակցրեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> ստեղծագործության տողերը, նրա դիմապատկերը։ Հետաքրքիրն այն էր, երբ մենք գիրքն էինք կազմում, լույսերը գնացին և մենք աշխատում էինք գրեթե մթության մեջ։ Այդ ամենից հետո մենք գնացինք KFC,համեղություններ կերանք, այցելեցինք մանկական երկաթգիծ,սակայն անյտեղ կիսաքանդ վիճակ էր։ Ճամփորդությունն ինձ շատ դուր եկավ, ես իմացա Չարենցի մասին ավելի շատ բաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *