Ամբողջ թվեր

1)Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները․

ա)-15+(-23) և -23+(-15)

բ)48+(-36) և (-36)+48

գ)-25+16 և 16+(-25)

դ)-8+(18+(-7)) և (-8+18)+(-7)

ե)13+(-6+(-7)) և(13+(-6))+(-7)

2)Հաշվե՛ք.

ա)(-5+8)+9=

բ)(14-18)-7=

գ)96-(-72+13)=

դ)-75-(-75+8)=

ե)79+(48-79)=

զ)14-(15-94)=

3)Հաշվե՛ք.

ա)2 x (-3) x (-10)=

բ)(-4) x 17 x 25=

գ)8 x (-25) x (-3)=

դ)(-6) x (-5) x (-7)=

ե)8 x (-17) x (-125)=

զ)(-3) x 16 x (-125)=

Թագավորության հզորացումը

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190թ․ ։Ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝  Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշեսը Մեծ Հայքում , Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ծոփքը և Փոքր Հայքը անկախացել են Ք․ա․ 189 թթ․ ։Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ը  գահակալել  է  Ք․ա․ 189-160  թթ․։

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․Արտաշես  I գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Արտաշեսը  Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։