Բնագիտության հաշվետվություն

Բնագիտությունն այն առարկան է,որը բոլորս ենք շատ սիրում, այն հետաքրքիր է,ուսուցողական,դաստիարակչական։ Այս տարի ևս շատ հետաքրքիր դասաժամեր ենք ունեցել,հետաքրքիր ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ  ենք կատարել, իմացել եմ ինչ  է ՀՐԱԲՈՒԽ -ը, ինչ  են իրենցից ներկայացնում ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՒ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆները, ճանաչել եմ ՀՀ ՄԱՐԶԵՐԸ ԵՒ ՄԱԶԿԵՆՏՐՈՆՆԵՐը, իմացել եմ, թե ինչ է ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐը,ՕԴԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ, ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐը,ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ․ ՔԱՐՈԼՈՐՏը,ծանոթացել եմ ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ , ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐին և այլն։ Սովորել եմ«ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀՊԱՆԵԼ ԵՒ ՓՐԿԵԼ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ։

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մենք աշխատում էինք Google earth-ով գրել ենք, արել ենք բազմազան փորձեր։ հավաքել ենք գետնից աղբ։

ԵՍ ԵՒ ԲՆՈՒԹՅՈՒԸ
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ
ՀՐԱԲՈՒԽ
ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

ՀՀ ՄԱՐԶԵՐԸ ԵՒ ՄԱԶԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Ես և բնությունը

Ես բնության մի մասնիկն եմ, պարտավոր եմ պահել ու պահպանել իմ մայր բնությունն ու ավելի լավ ու մաքուր օդ,մոլորակ, երկիր ու բնություն ունենալ։ Մարդիկ պետք է  ի վերջո հասկանան, որն է իրենց համար կարևոր, պետք է մաքրեն իրենց շուրջ բոլորը։ Մաքուր օդ շնչելու համար ,պետք է մաքուր մթնոլորտ։ Դպրոցներում, աշխատավայրերում և ալյ հաստատություններում պետք են պարբերաբար  շաբաթօրյակներ, ծառատուկներ  կազմակերպել; Ծառատունկեն էլ է կարևոր մեր երկիրը  թթվածնով հարստացնելու համար։ Եթե ամեն ոք գոնե իր կյանքում տնկի մի ծառ, ջրի ու հոգ տանի դրա մասին,մենք կունենանք ավելի մաքուր օդ, առողջ սերունդ և ապահով ապագա։

ՀՀ մարզերը և մազկենտրոնները

Լոռու մարզ մարզկենտրոնը-Վանաձոր

մարզկենտրոնը-Տավուշի մարզ

մառզ կենտրոնը-իջեվան

շիրակի մարզ-մառզ կենտրոն- գյումրի

գեղարքունիքի մարզ -մառզ կենտրոնը գավառ

կոտայքի մարզ մառզ կենտրոնը-հրազդան

վայոց ձոր մառզ կենտրոնը-եղեգնաձոր

սյունիքի մառզ մառզ կենտրոնը- կապան

արարատի մառզ մառզ կենտրոնը- առտաշատ

արմավիրի մարզ-մառզ կենտրոնը արմավիր

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

հրաբուխ

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։

Մայրցամաքի և օվկիանոսների մասին

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

Եվրասիա

Աֆրիկա

Հյուսիսային Ամերիկա

Հարավային Ամերիկա

Անտարկտիդա

Ավստրալիա

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակ։