Ճամփորդապատում

Մարտի 13-ին մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան  օրն էր։ Այդ կապակցությամբ մենք՝ ընկեր Անահիտի և ընկեր Ասյայի ուղեկցությամբ, գնացել էինք երևանյան փողոցներում շրջելու՝ Չարենցի հետքերով։ Պատահական անցորդներից հարցնում էինք Չարենցի մասին, ինչ ստեղծագործությունների հեղինեակ է, երբ է ծնվել ,երբ մահացել։ Այցելեցինք Չարենցի՝ <<Ամբոխները խելագարված>> ստեղծագործության համանուն հուշարձանը, խմբաակային արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը։ Այնուհետև գնացինք համեղ մի բան ուտելու։ Օրը շատ բուռն, հագեցած և հիշարժան անցավ։

 

ճամփորդապատում

Ես չփոշմանեցի, որ գնացի ճամփորդոււթյան։ Մենք դասարանով այցելեցինք Ագռավավանք, Արա գյուղ, Սուրբ Կարապետ, խոնարհված եկեղեցի, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Երնջատափ գյուղ, այցելեցինք գյուղի եկեղեցի, Սուրբ  Աստվածընկալ։ Սար բաձրացանք, մենք տեսանք լքված, ավիրված մի եկեղեցի, այդ եկեղեցու կողքին մենք արեցին բրդուջուտոցի։ Այցելեցինք այդ բոլոր եկեղեցիները և եկեղեցիներում երգեցինք: Երգեցինք  <<հայր մերը>>, սարի եզրին արտասանեցինք Եղիշե Չարենցի <<Ես իմ անուշ հայաստանի>> բանաստեղծությունը։ Ամբողջ դասարանով դժվար ետ իջանք սարից, բայց  շատ հավեսով ու մեծ ոգևորությամբ։ Ինձ համար այդ ճամփորդությունը կտպավորվի մինչև կյանքիս վերջ։ Ես շատ գոհ,տպավորություններով լի վերադարաձա տուն:

Ուղևորություն դեպի Գյումրի

Հունիսի 22-ին մենք  Ուղևորվեցինք Գյումրի։ Մենք շատ երկար գնացինք, որ հասնենք մտանք Թալինի Կաթողիկե եկեղեցի, այնուհետև շարժվեցինք դեպի Մարմաշեն այցելեցինք  Մարմաշենի վանական համալիր, Ախուրյանի ջրամբար, երեկոյան վերջապես հասանք Գյումրի քաղաք։ Մտանք հյուրատուն, տեղավորվեցինք, իրերը դասավորեիցնք, եղանակը ամպամած էր, լավ ժամանակ անցկացրինք ճաշեցինք և հանգիստ քնեցինք։ Երկրորդ օրը արթնացանք զբաղվեցինք հիգենիկ գործերով հանգստացանք և գնացինք քաղաքով ման գալու։ Գնացինք 7 վերք բայց շատ ափսոս փակ էր պաղպաղակ կերանք և գնացինք Ամենափրկիչ եկեղեցին և այդ եկեղեցինել էր փակ։ Հետոել գնացինք երկու թանգարաններ։ Առաջինը գնացինք Ավետիկի Սահակյանի թանգարան, իսկ հետո գնացինք Մհեր մկրչյանի թանգարանը, իսկ հետո գնացինք հյուրատուն և քնեցինք։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Հունվարի 24-ին դասարանի երեխաների և ուսուցիչների հետ գնացինք Սևաբերդ։ Սարից մենք սահնակներով սահում էինք, ձնագնդի խաղում,թավալվում ձյան մեջ ։ Այնքան շատ  ձյուն կար,որ ոտքերս խրվում էին,թաղվում ձյան հաստ շերտի տակ։ Շատ զվարճալի էր այնտեղ,որ կրկին կուզենայի այցելել։ Մենք ամբողջությամբ թրջվել էինք,բայց իսկապես արժեր հասնել Սևաբեևդ և վայելել այդքան շատ ձյունը։

Ճամփորդություն

Մենք մեր դասարանի հետ գնացել էինք Բջնիի եկեղեցին։Այն տեղ մոմ էինք վառել, երգեր երգեցինք՝ կաքավիկը,լորիկը և այլ երգեր։Բնությունը շատ գեղեցիկ էր, մաքուր օդ էր, ջրի մոտ ծածկոցները փռեցինք հաց կերանք, զրուցեցինք։Ջրի մոտ կային սագեր իրենց ճուտիկներով։Ավտոբուս նստեցինք խոսեցինք,երգեցինք,օրվա տպավորություններով կիսվեցինք,նոր հասանք Երևան։

Ճանապարհորդություն դեպի Արագածոտնի մարզ

Այսօր ՝ ապրիլի 29-ին, մենք ՝ դասարանով , ուղևորվեցինք դեպի Արագածոտնի մարզ; Ճանապարհը Երևանից դեպի Արագածոտնի մարզ տևեց մոտ  1 ժամ , այն Երևանից հեռու է 41 կմ-ով։ Առաջին կանգառը Հարթավան գյուղն էր, որտեղ այցելեցինք  Աստվածընկալ եկեղեցի։ Եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում։

Դեպի եկեղեցի մենք ոտքով բարձրացանք։ Ճանապարհը հորդուփորդ և քարքարոտ  էր հիմնականում։ Եկեղեցին շատ հին էր, գեղեցիկ,։Մենք  զբոսնեցինք եկեղեցու շուրջը, ուսումնասիրեցինք տարածքը ։ Հետո ոտքով բարձրացանք դեպի Քասախ գետի ափը։ Այնտեղ հաց կերանք ,պառկեցինք խոտերի մեջ,հանգստացանք, հետո խաղեր խաղացինք <<Անուն գոռոցի>> <<Բադերի որսորդներ>>։ Հետո գնդակը ջուրը ընկավ ,ես արագ իջա գետի քարերի վրա ու գնդակը հանեցի ջրից ։Տարածքը մաքրեցինք աղբից ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասանք ՈՒշի գյուղ , ոտքով բարձրունքը հաղթահարելով  վերջապես  հասանք  Սուրբ Սարգիս եկեղեցին,որը կիսաքանդ ավերակ էր հիշեցնում։  Գեղեցիկ էր տարածքը  նաև եկեղեցին, բայց շատ ափսոփ ,որ  ավիրված էր Մի փոքր էլ այս տարածքում զբոսնեցինք, մեծ ու շատ հաճելի տպավորություններով վերադարձանք Երևան։

 

Ձմեռային զբոսանք Ջրվեժի անտառում

Մենք այսօր էլ դասարանով գնացինք Ջրվեժի արգելոց-անտառ։ Այնտեղ  մենք սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի ,ձյան վրա  պառկում էինք,վազվզում ձյան վրա, շնչում էինք մաքուր օդ ։

Ամենուր ճերմակ էր,կարծես մուլտֆիլմում կամ հեքիաթում լինեինք։ Եղևնինեը,ծառերը ամբողջությամբ սպիտակ էին հագել։ Մենք շատ ուրախ,  անմոռանալի օր անցկացրեցինք ։ Ինձ շատ դուր եկավ  անտառում ձմռանը խաղալ և զբոսնել։

Ճամփորդություն դեպի էկզոտարիում

Այսօր մենք մեր դասարանով գնացինք էկզոտարիում։ Այնտեղ շատ լավ օր մենք անցկացրեցինք։ Մենք տեսանք

կոկորդիլոս,կապիկ,խոզ ,այնտեղ ես նստել էի մի մեծ կրիայի վրա, կային նաև լիքը ծովախոզուկներ,շատ մեծ օձեր,բու, սովորական,  փոքրիկ կապիկներ,  խոսող ,գունագեղ,թութակներ ,կենգուրուներ,շատ փափլիկ ու սիրունիկ նապաստակ: Մենք կենդանիներին կերակրեցինք,խաղում էինք իրանց հետ, ինձ շատ դուր եկավ այնտեղ,սիրով կրկին կայցելեմ: Մեր օրը շատ ուրախ,հետաքրքիր ու ուսուցողական անցավ:

Երևան-Գյումրի երթուղի

երևանից դեպի Գըումրի մեքենայով տևում է 2 ժամ,2 րոպե:  Երևան-Գյումրի 121 կմ է։ Գյումրի հասնելու համար Երևանից անցնում ենք Արագածոտնի մարզով և գնում դեպի Շիրակի մարզ,որտեղ էլ և գտնվում է Գըումրին։ Ավտոճանապարհն անցնում է Պռոյան,Աշտարակ,Ուջան,Կոշ,Արուճ,Կաթնաղբյուր,Թալին,Մաստերա,Մարալիկ,Ազատան քաղաքների և գյուղերի միջով։