Մայրենիի ստուգատես

Տիգրան Գրիգորյան 41 դասարան Հարավային դպրոց-պարտեզ

 

Առաջադրանք 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

 

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • դաշտավայրերում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 25 կգ:
  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

 

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Ես իմացա, որ առյուծները ապրում են կիսաանապատներում և անապատներում:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
    գեղեցիկ-տգեղ
    թույլ-ուժեղ

Շատ-քիչ
փոքր-մեծ

  1. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    երկու
    մեկ
  2. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    համարձակ  վստահ
  3. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես։4-րդ դասարարան

1-ին փուլ՝ մայիսի 30-ից հունիսի 9-ը

 

1․ Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

2․ Այս առաջադրանքը կատարելիս ընկերդ, ուսուցիչդ կամ տան անդամներից մեկը թող ամբողջ ընթացքը տեսագրի:

Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,«Մայրենիի ստուգատես» էջում։

3․ Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես»  էջում։

4. Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Տարօրինակ երկինք

Ամառային մի շոգ օր էր։ Այնքան շոգ էր,որ ուզում էիր ջուր խմել, բայց ջուրը չէր հասնում բերանիդ և մի վայրկյանում չորանում, գոլորշանում էր։ Հանկարծ երկնքում արևը դարձավ  կարմիր, այնքան էր շիկացել, որ կարծես հրաբուխ լիներ, ամբողջ երկինքը կարմրեց,ընկերս մի պահ նայեց դեպի երկինք և աչքերը սկսեցին այրվել։ Ես շատ վախեցա,փորձում էի օգնել, ու հանկարծ երկինքը կանաչեց,արևն էլ սառեց ու սառույց բռնեց վրան։ Ես ընկեոջս գլուխը բարձրացրեցի վերև, նա նայեց սառած արևին ու աչքերը հովացան ու նա սկսեց  կրկին տեսնել, բայց այդ տարօրինակ կանաչ երկինքն ինձ շատ էր հուզել, ես փորձեցի թռչուն գտնել, որ նստեմ վրան ու հասնեմ երկինք, այդ պահին արծիվ էր անցնում ու ես թռա ,նստեցի նրա թևերին ու հասա երկինք, այնտեղ ինչ տեսնեմ, ամբողջ երկինքը ծաղիկների մեջ էր թաղված ու ես կարծես մի գեղեցիկ պարտեզում լինեի։ Հետո արծվի թևերին նստեցի ու կրկին վերադարձա երկրի վրա ու այստեղից արդեն տեսա այն նույն հին ու կապույտ երկինքն ու դեղին ջերմ արևը։

Հունիսի 10

Ստուգատեսի 2-րդ փուլ՝ միասնական գրավոր աշխատանք