իմ հերթական աշխատանքը

Երբ ես վերջացրել էի իմ երկրորդ աշխատանքը ես մտածում էի ինչ անել երրորդի հետ։ Ես անում էի մոմով բայց մեկ է վատ էր լինում հետո գլխիս ծագեց մի շատ հետաքրքիր միտք։ սկսեցի անել տարբեր չափերի վոսկոռիկներ պատրաստել։ Ես ուզում էի նրանցով թեվնոցներ պատրաստել, բայց հետո ես որոշեցի անել կախազարթ։ Արեցի երկար ժամանակ ուղղում էի։ Համարյա ես վերջացնում եմ իմ վոսկոռիկները։

Ոսկեգործույան հաշվետվություն

Ես երբ առաջին անգամ ներս մտա ուսումնական լաբորատորիա, ես ոչինչ չէի հասկանում, չէի ճանաչում ոչ մի գործիք։ Ես ծանոթացա ուսուցչի հետ,նրան դիմում ենք վարպետ Դավիթ։  Վարպետ Դավիթը շատ համբերատար,հանգիստ մեզ բացատրեց ,ծանոթացրեց ոսկերչության հետ։ Նա  ինձ օգնում էր։ Առաջին փուլը էսքիզավորելն է, պետք է նկարել այն իրը,զարդը,որն ուզում ես պատրաստել, երկրորդ փուլը պլաստիլինից այդ զարդը ստանալն է, երրորդ փուլը մոդելային մոմից պետք է ստանալ այդ պատկերը,իսկ, չորրորդ փուլը՝ արույր։ Ես այս մի քանի ամիսների ընթացքում հասցրեցի պատրաստել երկու զարդ՝ մատանի և կախազարդ։ Մատանին կոչեցի <<Գորգ>>,քանի որ նախշերը նման էին գորգի նախշերի, նույնիսկ հին հայկական գորգի։ Իսկ երկրորդ զարդը՝ կածազարդը ,շնաձկան կերպարով էր, այն կոչվեց <<Յակուլ>>։ Հունիսի 1-ին կայացավ ցուցադրությունը մեր սեփական ձեռքերով պատրաստած զարդերի։ Ցուցադրությունը կազմակերպել էր վարպետ Դավիթը Ժողովրդական արվեստների թանգարանում։ Ես մայրիկիս հետ այցելեցի ու շատ ոգևորվեցի՝ տեսնելով իմ երկու պատրաստած զարդերը ցուցադրված այդ թանգարանում։ Շնորհակալ եմ Վարպետ Դավիթին այս ամենը իրականացնելու համար։

Իմ երկրորդ աշխատանքը,պատրաստում եմ կախազարդ շնաձուկ

 

Առաջին աշխատանքս բարեհաջող ավարտելուց հետո՝ պատրաստել էի մատանի, այժմ սկսել եմ իմ երկրորդ նախագծի՝ շնաձուկ կախազարդի պատրաստումը։ Առաջին փուլում նկարեցի պատկերը՝շնաձուկը, մի քանի ագամ շտկումներ անելուց հետո էսքիզը հավանեց Վարպետ Դավիթն ու ասաց,որ կարող եմ արդեն  մոդելային պլաստիլինով ստանալ պատկերը,  այն անելուց հետո անցա մոդելային մոմին,իսկ հետո ձուլվեց իմ շնաձուկը։ Հետո արդեն սկսեցի խառտոցի օգնությամբ մաքրել ձուլաձողի հետքերը,հետո արդեն բոռ մեքենայի օգնությամբ աշխատեցի։