<>

Դեկտեմբերի 25-ին մենք մեր դասարանով գնացինք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն՝ <<Սառցե սիրտը>>   ներկայացումը դիտելու։Ինձ դուր եկավ ներկայացումը, շատ հետաքրքիր էր, անսպասելի քայլեր էին լինում, բայց ծիծաղելի մասեր էլ կային։Ես վախեցա այն պահից, երբ  Էլզան խաղալու ժամանակ իր ուժով սառեցրեց իր քրոջը՝ Աննային։ Մենք օրը անցկացրինք շատ ուրախ։ Իսկ հետո վերադարձանք դպրոց։

23.12.2020

  1. Աստղանիշների փոխարեն անհրաժեշտ թվերը գրի՛ր. 

ա) 99+ 1 = 100 

բ ) 97 + 6 = 103 

գ ) 994 + 7 = 1004 

  1. Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը: 

175 > 157                305 < 350 

752 >  725               551 >515 

478  >487                826 <862 

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը: 

50 : 10 + 91 x 5 = 460

60 : 10 + 2 x 81 =168

490 : 7 + 3 x 73 =  289

450 + (9 x 54 ) = 936

540 – (270 : 3 ) =  450

180 + (45 x 8 ) =   540

 

  1. Լուծի՛ր խնդիրները: 

ԱԵրկու սենյակներում կար տարբեր քանակի աթոռներԵրբ մի սենյակից 7 աթոռ վերցրին և մյուս սենյակ տարանյուրաքանչյուր սենյակում 28 աթոռ եղավՍկզբում յուրաքանչյուր սենյակում քանի՞ աթոռ կար: 

Լուծում՝  28+7=35, 28-7=21

 

Պատասխան՝  35,21

 

ԲԵրկու արկղերում կար տարբեր քանակի խնձորներ: Երբ առաջին արկղից 9 խնձոր տեղափոխեցին երկրորդ արկղի մեջ, յուրաքանչյուր արկղում 40 խնձոր եղավ: Սկզբում քանի՞ խնձոր  կար յուրաքանչյուր արկղի մեջ: 

Լուծում՝ 

 40+9=49.40-9=31

Պատասխան՝  49,31

 

 

Ամանորն Անգլիայում

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին։ Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Նոր տարվա ժամանում

Հենց որ ժամացույցը խփում է կեսգիշերվա տասներկուսը, յուրաքանչյուրը, որտեղ էլ նա գտնվի՝ խնջույքում, ճանապարհին, թե տանը, բղավում է, ճչում, սուլում և աղմկելով նշում Նոր տարվա գալուստը: Դրան հետևում են շնորհավորանքները, շուրջը գտնվող մարդկանց գրկախառնությունները և համբուրվելը։ Խնջույքների ժամանակ բարձրացվում են բաժակները, որպեսզի ազդարարեն Նոր տարվա գալուստը։

Դա տարվա ամենամեծ գիշերն է, որի ժամանակ առատ կերակուր է մատուցվում, շամպայնը հոսում է, հրավառություն է արվում և յուրաքանչյուրն իր երգ ու պարով տոնակատարության մասնակից է դառնում: Ամանորի շքերթին, որը սկիզբ է առնում Նոր տարվա կեսօրին, մասնակցում են հազարավոր մասնակիցներ՝ պարողներով, թմբկահարներով, ակրոբատներով, նվագողներով և զվարճացնողներով: Շքերթը շարժվում է Սպիտակ Տան փողոցով, հետո մտնում է Փոլ Մոլ, և վերջապես ժամանում Բեռքլի հրապարակ:

Անգլիական ավանդույթների տոնակատարությունները՝ Նոր տարվա ժամանակ

Անգլիայում ավանդական մի հավատալիք կա․նա ով առաջինը կմտնի տան շեմից, կլինի հաջողություն բերողը՝ ամբողջ գալիք տարվա համար: Սա ավանդույթ է, որը կոչվում է <<Առաջին ոտք դնողը>>: Անգլիայում աղոթում են, որպեսզի առաջին այցելուն լինի երիտասարդ, առողջ, գեղեցիկ և մուգ մազերով տղամարդ, իսկ շիկահեր կնոջ կամ կարմիր մազերով անձնավորության գալը ցանկալի չէ, որովհետև նրանք համարում են անհաջողություն բերող: Եթե այդ անձնավորությունը բերում է քարածուխ, գումար, հաց, աղ, դա համարվում է բախտավորության նշան՝ ամոբղջ տարվա համար: Առաջին ոտք դնողը պետք է հետևի ավանդույթներին: Ինչպես ասվում է լեգենդում, առաջին ոտք դնողը պետք է ներս մտնի առջևի դռնից և դուրս գա ետևի դռնից, ինչպես նաև առանց խոսելու կամ մաղթանքների ածուխը կամ քարածուխը, որը իր հետ բերել է պետք է դնի բուխարու մեջ, հետո պետք է մի բոքոն հաց դնի սեղանին և լցնի ջուրը ընտանիքի տան գլխավորի համար:

Մաթեմատիկա

 

  1. Բառերով գրի՛ր: 

456 – չորս հարյուր հիսունվեց 

789 – յոթ հարյուր ութսուն   

227 – երկու հարյուր քսանյոթ 

508 – հիգ հարյուր ութ 

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը: 

 

Բաժանելի 

 

480  350  540  320  320  540  350  480 
Բաժանարար 

 

8  7  9  4  40  90  70  80 
Քանորդ 

 

 60  50  60  80  8 6  5

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները: 

Ա. Գրադարանի երկու դարակում միասին կար 475 գիրք: Առաջին դարակում 35-ով շատ գիրք կար, քան երկրորդ դարակում: Քանի՞ գիրք կար յուրաքանչյուր դարակում: 

 

Լուծում 475-35=440

440:2=220,220+35=255

Պատասխան՝  220,255 գիրք

 

Բ. Երեք հավասար տարողությամբ արկղերում միասին կար 240 կգ խնձոր: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում: 

Լուծում 240:3=80

Պատասխան՝80կգ․  

 

 

Գ. Դեկտեմբեր ամսում կա 5-ական երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի: Շաբաթվա ո՞ր օրերն են դեկտեմբերի 10ը, 16-ը, 6-ը, եթե դեկտեմբեր ամիսը սկսվում է երեքշաբթի օրվանից: 

Պատասխան՝ 10՝ հինգշաբթի,  16՝ չորեքշաբթի,6՝ կիրակի

 ՝

  1. Դեղինով ներկի՛ր այն թվերը, որոնք բաժանվում են 8-ի: 

Կարմիրով ներկի՛ր այն թվերը, որոնք բաժանվում են 3-ի: 

56, 160, 320, 450, 40, 64, 88, 66, 21, 39 

 

Իսկ այստեղ գրի՛ր 3 թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 8-ի: 

24,240,2400 

 

Ձմեռ Պապիկ տարբեր լեզուներով

Ձմեռ Պապիկ-Հայաստանում

Дед мороз-Ռուսաստանում

Santa Claus-Ամերիկայում

Father  Christmas-Անգլիայում

Weihnachtsmann-Գերմանիայում

Pere Noel-Ֆրանսիայում

Papa’ Noel-Իսպանիայում

Babbo Natale-Իտալիայում

Дiд Мороз-Ուկրաինայում

Noel Baba-Թուրքիայում

Joulupukki-Ֆիննլանդիայում

Qor Bobo-Ուզբեկստաում

Agios Vasilis-Հունաստանում

Tovlis Papa-Վրաստանում

 

 

Ամանորը Գերմանիայում

Գերմանիան ամանորյա ավանդույթներով թերևս ամենահարուստ երկիրն է։ Հենց այստեղ են սկսել լուսավորել Սուրբ ծննդյան տոնածառները։ Գերմանիայում Ամանորը համընկնում է Սուրբ Սիլվեստրի օրվա հետ, այդ իսկ պատճառով այն այդպես էլ կոչում են՝ Սիլվեստր։ Ամանորը գերմանացիները նախընտրում են նշել ընկերների և հարազատների շրջապատում։ Գերմանացիներն այդ օրը սիրում են երգել, պարել և ուրախանալ։ Ամանորյա ամնահայտնի գերմանական ավանդույթներից է <<ցատկը>>։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում բառի բուն իմաստով․ գերմանացիները կանգնում են աթոռների կամ բազմոցների վրա, և զանգի վերջին ղողանջի ներքո ցատկելով դիմավորում Ամանորը։ Նրանց ամենաավանդական նվերը համարվում է գիրքը, սակայն նրանցից շատերը նախընտրում են որպես ամանորյա նվեր ստանալ ճամփորդություն։