Ֆլեշմոբ Մայրենի հոկտեմբեր ամիս

1.«Աշնանամուտ» բառի տառերով որքան հնարավոր է շատ բառեր կազմի՛ր։

Անուն, աշուն, տուն, շուն, նուշ, անուշ,շուտ,շատ,նմուշ,մատ

2. Դարձվածքները բացատրի՛ր մեկ բառով․

 

ա) Աչքը մեկի վրա պահել

բ) Ազատ շունչ քաշել

գ) Սև ու սուգը կապել

դ) Ագռավի պես կռկռալ

ե) Ազգային հարց սարքել

ա)Հետևել, բ)հանգստանալ, գ)տխրել, դ)նավսել, ե)չափազանցնել։

3.Գրաբարյան  հատվածը դարձրո՛ւ աշխարհաբար․

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Երկնում էր երկինքը, երկնքում էր երկիրը,

Երկնում էր և ծիրանի ծովը.

Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,

Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

4․ Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր․

ջրաման, վարդագույն, միալար, ամրակուռ, երկաթագիր, հորդահոս, լիահույս

մոխրաման, նարնջագույն, ձայնալար, պնդակուռ, սեպագիր, արագահոս, անհույս։

5.Գրի՜ր բառերի հայերեն տարբերակները․

լեքսիկոն, անեկդոտ, իմպրովիզացիա, դելիկատես, բադմինտոն, սավոկ

բառապաշար, հումորապատում, հանկարծաստեղծ, նրբախորտիկ, փետրագնդակ, թիակ։
6.Գրաբարյան բառերը գրի՜ր աշխարհաբար․

բոյն, բոյս, աւազ,  հարաւ, Աստուած

բոյն-բույն, բոյս-բույս, աւազ-ավազ, հարաւ-հարավ, Աստուած-Աստված

7. Բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՜ր․

 

Աշուն, Համո Սհայան

Մշուշների շղարշի տակ

Հնար չունի որոտալու

Աշնան խաշամն է խշշում

Ցերեկն էլ է ցրտից կծկվել

Չէ, երևի ձյուն է գալու

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում

Ամպը լեզուն կուլ է տվել։

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Զերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

8.Գրի՜ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաս թվականներ։

ղեկ-մեկ,մաս-տաս,ցեց-վեց,կոթ-յոթ,բոթ-յոթ,ուր-ութ

9․ Աշնանային մի քանի բարեմաղթանք գրի՛ր։
Թող տաք ու բերքառատ աշուն լինի։ Բերք ու բարիք լեցուն լինի։ Աշնան արևն անպակաս լինի։

9.Ընտրի՜ր թեմաներից մեկը և մի քանի նախադասությամբ հետաքրիքիր պատում գրի՛ր։

1.      Տիեզերագնացը դեռ ազդանշան էր տալիս, երկիրը՝ ոչ

2.      Ուղևորնե՜ր, ձեզ հետ կապիտանը չի խոսում

3.      Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /

 

  Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /
Հայն ամենուր է, ուր էլ գնաս,ինչ էլ անես, քո մայր լեզուն ու մայր հողը չմոռանաս։ Սառան ծնվել,մեծացել և ապրում էր Ամերիկայում։ Նա հայ էր, հայրն ու մայրը հայ էին,բայց նա չգիտեր հայ տառերը, բայց լավ թե վատ խոսում էր հայերեն։ Վերջապես եկավ հայրենիքը տեսնելու, իր պապերի ու ծնողների երկիրը տեսնելու, ճանաչելու, եկավ ու մնաց, չգնաց, քանի որ Սառան հայ էր, հայերեն էր մտածում, սովորեց հայերեն տառերը, սկսեց կարդալ ու գրել հայերեն, նա մնաց այնտեղ, որտեղ որ հայի ոգին անկոտրում է ու անխախտ։

Մայրենի ֆլեշմոբ սեպտեմբեր

1․Գրի՛ր առած-ասացվածքներ, որոնցում հանդիպում է «ամառ» բառը։
Ամառվա փուշը՝ձմեռվա նուշն է։
Եթե ​​ամռանը չես քրտնում, ձմռանն էլ չես տաքանա։
Ամառային օրը կերակրում է տարին։
2. Հայտնի պատմական գործիչ Հուլիոս Կեսարին առնչվող ի՞նչ հայտնի արտահայտություններ գիտես։ Գրի՛ր և բացատրի՛ր առնվազն երեք արտահայտություն։
Ավելի լավ է առաջինը լինեմ գյուղում քան երկրորդը Հռոմում։
Մարդիկ հավատում են այն բաներին, որոնք ցանկանում են իրական լինեն։
Վախկոտները շատ անգամ են մահանում մինչև իրական մահանալը։
3. Այբբենական կարգով ներկայացրո՛ւ ամառային ճամբարի հետ կապված տասը ամենահավես երևույթները։
Ա ռավոտյան շուտ արթնանալ
Բ ակում վազել
Գ նդակ խաղալ
Դ րսում շատ լինել
Ե րեխաների հետ զրուցել
Զ վարճանալ
Է քսկուրսիա գնալ
Ը նկերներ ձեռք բերել
Թ իթեռ բռնել
Ժ ամանակին քնել
4. Բացատրի՛ր շրջասույթներն ու գունանուններով ևս երկու շրջասույթ դու գրի՛ր։
ա) Սև ոսկի- կոչում են նավթը։
բ) Կապույտ արյուն-նշանակում է բարձրատոհմիկ։
գ) Կանաչ մայրցամաք- Ավստրալիան։
Սև հոգի-տխուր կամ չար մարդ։
կարմիր աչքեր-կատաղած
5. Հարցուփորձով, հիշելով, կարդալով հավաքի՛ր ու գրի՛ր օրհնանքներ, որոնք ասվում են.
ա) հարսանիքի առթիվ
բ) երեխայի` լույս աշխարհ գալու առթիվ
գ) հյուրընկալած տանտիրոջը` հյուրասիրության առթիվ
ա)Բախտավոր լինեք։
Մի բարձի ծերանաք։
բ)Յոթ որդով սեղան նստեք։
Աստծե աջը միշտ գլխին լինի։
գ)Օջախը ձեր շեն մնա։
Ուրախության սեղաններ միշտ գցեք
6. Գրի՛ր հատուկ անուններ, որոնցում գունանուններ կան։
Սևան, Կարմի ծով, Կարմրավոր եկեղեցի․
7. Գտի՛ր ու գրի՛ր առնվազն երեք ստեղծագործությունների վերնագրեր, որոնց մեջ հականիշներ կան։ Նշի՛ր նաև հեղինակներին։
Գայլն ու գառը-Աթաբեկ Խնկոյան,Խելոքն ու հիմարը -Հովհանես Թումանյան, Գեղեցկուհին ու հրեշը- Շառլ Պերո,Տերն ու ծառան-Հովհանես Թումանյան
8. Նշված բառերի տառերն օգտագործելով` կազմի՛ր այլ բառեր. ձիավարություն, ճամբարական, զվարճանք, ընթերցանություն։
վարձ, վարձույթ, թույն, նավ, վար, ձավար,ձի,ձյուն,նյութ
ակ, բարակ, կար, բակ, նամակ, անճար,կարճ
քար, վար, նավ, վանք, վան,վարք
թույն, թաց, երթ, եթեր, նյութ, ցան,թան
9. Փոքրիկ ուղեցույց-նամակ գրի՛ր տարեկից ընկերներիդ այն մասին, թե ինչպես ունենալ հիշարժան, հետաքրքիր, արդյունավետ ամառ։
Ողջույն իմ ընկեր։ Հուսամ լավ ես։ Երբ կարդաս նամակս, ուշադիր եղի՛ր և խորհուրդներիս հետևի՛ր։ Ամառը մեզ՝ երեխաներիս ,հենց այնպես չի տրվում արձակուրդներ։ Մենք այդ երեք ամիսները պետք է արդյունավետ օգտագործենք։ Գիրք շատ կարդա՛, մրցույթներ կազմակերպի՛ր, նոր ընկերներ գտի՛ր, շատ ճամփորդի՛ր ու նոր վայրեր բացահայտի՛ր։ Օգտվի՛ր ամառվա բարիքներից, զինվի՛ր գիտելիքի նոր պաշարով,որ եկող տարին էլ ավելի լավ սովորես։

Ֆլեշմոբ

 

Տատիկը գործեց 30 գուլպա, որից 6 զույգը՝ կարմիր,  3 զույգը՝ կապույտ, իսկ մնացածը ` կանաչ:  Տատիկը քանի՞ կանաչ գուլպա գործեց։
12
2. Օգտվելով օրացույցից՝  հաշվիր, թե ապրիլի 25-ից մինչև Համբարձման ծեսը՝ մայիսի18-ը ներառյալ, քանի՞ օր է։ 
23
3.  Խնձորենու վրա կա 5 ծաղիկ  : Յուրաքանչյուր ծաղիկ ուներ 5 թերթիկ: Յուրաքանչյուր թերթիկի վրա նստած էր 3 զատիկ:  Քանի՞ զատիկ կար խնձորենու վրա։
75
4. Պահարանում կա 44 խաղալիք։ Դրանցից 15-ը գնդակ են։ Կարմիր օղակները 3-ով շատ են գնդակներից։ Մնացածը դեղին օղակներ են։ Քանի՞ դեղին օղակ կա պահարանում։ 
11
5. Հիսունչորս կոնֆետը հավասարապես բաշխված է 6 տուփերում։ Աշոտը գնեց այդպիսի երեք տուփ։ Քանի՞ կոնֆետ գնեց Աշոտը։
27
6. Մարկն ունի 4 գնդակ՝ կարմիր, դեղին, կանաչ և կապույտ: Քանի՞ եղանակով կարող է գնդակները մի շարքով դասավորել այնպես, որ կանաչ գնդակը լինի և՛ կարմիր, և՛ դեղին գնդակների կողքին:
4
7. Աղջիկները որոշեցին մեդիաբացիկներ պատրաստել: Քանի՞ բացիկ է անհրաժեշտ պատրաստել, որպեսզի Արիանան, Նարեն, Լիլին ու Մերին շնորհավորեն միմյանց  տոնը:

Подпись отсутствует

12
8. Երկուշաբթի օրը տղաները միասին տնկեցին մեկ ծառ, երեքշաբթի` երկու ծառ, չորեքշաբթի` երեք, և այդպես շարունակ մինչև կիրակի օրը ներառյալ: Տղաները  այդ շաբաթվա  ընթացքում քանի՞ ծառ տնկեցին:
28
9. Արեգը մուտքագրեց «սեբաստացի» բառը: Նա իրարից տարբեր տառերը տարբեր գույնով ներկեց, իսկ նույն տառերը` նույն գույնով: Քանի՞ գույն օգտագործեց Արեգը:
7
10. Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
  Դավիթը

Մաթեմատիկա ֆլեշմոբ

1. Հինգ օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:
երկուշաբթի
2. Կենդանաբանական այգում թութակների վանդակում ապրող դեղին թութակները մեկով շատ են երկնագույն թութակներից: Երկնագույն թութակներն էլ երկուսով շատ են կարմիր թութակներից։ Կա երեք կարմիր թութակ։ Քանի՞ թութակ կա այդ վանդակում։ Նշվածներից բացի ուրիշ թութակ չկա վանդակում:
14-թութակ
3. Գնացքը կազմված է 10 վագոնից: Արինան նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Արինան:
8-րդ վագոն
4. Սովորողները մի շարքով վարդի 12 թուփ տնկեցին։ Երկու հարևան թփերի միջև հեռավորությունը 2 քայլ է։ Քանի՞ քայլ է առաջին և վերջին թփերի միջև եղած հեռավորությունը։
22-քայլ
5.  Սովորողները մայրիկների համար փնջեցին ծաղիկներ, յուրաքանչյուր փնջում՝ 11 ծաղիկ: 6 հոգու համար այդպիսի ծաղկեփունջ պատրաստելուց հետո 9 ծաղիկ ավելացավ: Սովորողների մոտ սկզբում քանի՞ ծաղիկ կար: 
75
6. Սուրենը աստիճանավանդակով բարձրանալիս ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։ Քանի՞ քայլից կհասնի հարթակին, եթե աստիճանների թիվը 19 է։
10
7.  Մի ընտանիքում երեխաներից ամենամեծը 10 տարեկան է, ամենափոքրը 3 տարեկան է։ Հայտնի է, որ այդ ընտանիքում ամեն տարի մի երեխա է ծնվել:  Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
8
8.  Կարինեն և Գուրգենը կետ-խաչ են խաղում։ Խաղը սկսում է Կարինեն և խաչ է դնում։ Խաղի ինչ որ պահի կետերը և խաչերը նույն քանակի են լինում։ Ո՞վ է անելու հաջորդ քայլը։
Կարինեն
9.  Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:
Դավիթը
10. Սեղանին դրված է երկու աման, առաջինում կա 30 ծիրան, իսկ երկրորդը դատարկ է: Ամեն օր Լիլիթն ուտում է երեք ծիրան և կորիզներից միայն մեկն է  մաքրում, ուտում, իսկ մյուս երկուսը դնում է երկրորդ ամանի մեջ: Քանի՞ օր հետո սեղանին եղած ծիրանների և կորիզների քանակը կհավասարվեն:
6

Մաթեմատիկային հունվարյան ֆլեշմոբ

 

Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
500 դրամ
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6 խնձոր
3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։
 
5 գնդիկ
4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9 րոպեում
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5 ավտոբուս
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։
3
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100 դրամ քիչ է

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Ունենք կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ, նեխուր: Քանի՞ ձևով կարող ենք երեք բաղադրիչ ունեցող աղցան պատրաստել:
8 տեսակ
2. Թթվով լիքը լցված դույլը դրեցին կշեռքին։ Կշեռքը ցույց տվեց 19կգ: Դատարկ դույլը կշռում է 1կգ: Դույլից վերցրեցին եղած թթվի կեսը։ Քանի՞ կիլոգրամ ցույց տվեց կշեռքը։
10կգ
3. Վազքի մրցույթի ժամանակ Արտաշեսը վերջնագիծը հատեց Նարեից անմիջապես հետո։ Արտաշեսից առաջ վերջնագիծը հատել էր 10 սովորող, իսկ Նարեից հետո վերջնագիծը հատեց 15 սովորող։ Քանի՞ սովորող էր մասնակցում վազքի մրցույթին:
27
4. Անահիտը գրեց մեկից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 25 թվանշան: Ո՞րն է գրված վերջին թիվը:
1-ը
5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։
59,68,77,86,95
6. Անին, Մարին և Եվան միասին 18 ընկույզ ունեին: Անին իր ունեցած ընկույզներից երեքը տվեց Մարիին: Մարին իր ընկույզներից երկուսը տվեց Եվային: Դրանից հետո աղջիկները ունեցան նույն քանակով ընկույզներ: Աղջիկներից յուրաքանչյուրը սկզբում քանի՞ ընկույզ ուներ:
Անի-9 Մարի-8 Եվա-1
7. Սովորողները հաշվեցին թթուդրիկի համար բերած գազարները և բազուկները։ Պարզվեց, որ երկու անգամ ավելի շատ գազար կա, քան բազուկ: Երբ նրանք էլի 5 բազուկ բերեցին, գազարների ու բազուկների քանակները հավասարվեցին: Սովորողները քանի՞ գազար էին բերել:
10 գազար
8. Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները թթուդրիկը սկսեցին առավոտյան ժամը 10։45 և ավարտեցին 11։25-ին։ Քանի՞ րոպե տևեց թթուդրիկը։
40 րոպե
9. Սովորողները գնեցին մեկական կիլոգրամ գազար, բազուկ և լոլիկ։ Գազարի համար վճարեցին ավելի քիչ, քան բազուկի համար։  Լոլիկի համար վճարեցին ավելի քիչ, քան գազարի համար: Ամենաքիչը ո՞ր բանջարեղենի համար վճարեցին:
Լոլիկ
10. Աննայի, Միլայի և Արփիի տարիքների գումարը 19 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
25

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

1.  Որևէ սկզբունքով բառերը բաժանի՛ր երկու խմբի.  գրի´ր՝ ինչ ընդհանրությամբ ես կազմել խմբերը: Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
լուսադեմ,արևածագ,լուսաբաց,արշալույս,լուսածագ,արևածագ,առավոտ։
Իրիկուն,երեկո,իրիկնաժամ,մթնշաղ-իրիկնամուտ,վերջալույս,արևամուտ։
Երկու խմբում էլ բառերը հոմանիշներ են։
2. Նշված բառերից մեկում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր ճիշտ տարբերակը:
Գառնուկ
մարդուկ
ճնճղուկ
մանչուկ

Отменить выбор

3. Լուծի՛ր գաղտնագիրը և կարդա՛ արտահայտությունը: Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու,  կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը:
Подпись отсутствует

կանաչ մայիս
4.  «Քանդված»  ասացվածքները վերականգնի՛ր:
Подпись отсутствует

Հեշտ է ասելը,անելը դժվար։
Աղվեսի վկան իր պոչն է։
Առանց շուն գյուղ չի լինի։
5. Գտի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը. « Մանուկն եկավ՝ պայծառ, անգին, Կանաչ շորեր ունի հագին, Թողեց հետքեր նա ամենուր, Ծաղկով լցրեց դաշտն ու այգին»: 
գարուն
6. Գարնանային մի հանելուկ հորինի՛ր:
Ծառ ու ծաղիկ, կանաչ տերև,մե՛կ անձրև,մե՛կ արև,այդ ե՞րբ է լինում։
7. Որոշի՛ր, թե «գեղեցիկ»  բառը ո՞ր բառակապակցությունում է գործածվել փոխաբերական իմաստով. գեղեցիկ տուն, գեղեցիկ մտքեր, գեղեցիկ հագուստ, գեղեցիկ աչքեր։
գեղեցիկ մտքեր
8.  Հայոց տոների շարքում այս տոնը շա՜տ սիրելի  է: Տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն  նշում են գարնանը՝ բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ: Ընտանիքիդ անդամների հետ կարդա՛ տոնի մասին, դո՛ւրս գրիր  քեզ դուր եկած հետաքրքիր տեղեկությունը: Չմոռանաս նշել՝ ո՞ր տոնի մասին է խոսքը՝ https://www.qahana.am/am/holidays/2022-05-26/1 
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:
9. Դու բարի կախարդ ես և որոշել ես կառուցել այնպիսի քաղաք, որտեղ կապրեն միայն երեխաները: Պատմի՛ր, թե ինչպիսին է լինելու  այդ քաղաքը, քաղաքի անունն էլ մտածի՛ր:
Ուրախավան
Քաղաք,որտեղ ապրում են միայն երեխաներ,որտեղ կարելի է ամեն ինչ, քաղաք,որտեղ ամառ է կլոր տարին և միշտ ամառային արձակուրդներ են, ահա այն քաղաքը,որը ես կկառուցեի։ Այս քաղաքում պաղպաղակը անվճար է, մտնում ես խանութ ու ինչ սիրտդ ուզում է վերցնում ես, բոլորն անհոգ խաղում են բակում, միշտ ցերեկ է ու սրտի ուզածի չափով բոլոր երեխաները խաղում են։