Քեռի Ֆեոդորը ,կատուն և շունը

Մենք այս շաբաթ կարդացինք և վերջապես վերջացրեցինք <<Քեռի Ֆեոդորը,կատուն և շունը>>պատմվածքը։Այն ինձ շատ դուր եկավ, զվարճալի մասեր շատ կային, չնայած,որ մուլտֆիլմն էլ էի տեսել ու շատ սիրում եմ, բայց կարդալն ավելի լավ էր։ Իմ կածիքով ամենալավ հերոսը ՝ Քեռի Ֆեոդորն էր ,որովհետև նրա մոտ շատ էին արկածները,նա խելացի էր,ինքնուրույն։ Ամենախորամանկը ու խելացին ՝կատուն էր , որովհետև նա կով գնելու միտքը տվեց,բացի այդ նա  շատ լավ կարողանում էր իր օգուտը իմանալ,լավ հաշվարկներ էլ էր անում։ Իսկ Շարիկը միամիտ էր , բայց բարի էլ էր, շատ էր սիրում որսի գնալ, բայց նրա մոտ չէր ստացվում։ Այս պատմվածքի մեջ ամենաշատը ինձ դուր եկավ  չորրորդ գլուխը։ Այս հատվածում նրանք գնում էին գանձ փնտրելու։ Բայց ամենաուրախ հատվածն այն էր,երբ գանձը գտել էին արդեն ու սնդուկով վերադառնում էին տուն, երբ հանդիպեցին փոստատար Պեչկինին։ Այդ ժամանակ Պեչկինը հարցրեց,թե ինչ  է իրենց սնդուկի մեջ,իսկ կատուն ասաց ,որ իրենք գնացել էին սունկ հավաքելու,  Մատրոսկինը ասաց,արդյոք հակացավ Պեչկինը,իսկ նա ասաց,որ  հասկացավ- հասկացավ , ինչ կա չհասկանալու,իսկ քթի տակ ասում է հետո Պեչկինը,որ  լավ է ճամպրուկով  չեն գնացել սունկ հավաքելու։ Պատմվածքում շատ էին զվարճալի և ծիծաղելի պահերը։ Ես շատ սիրով ընթերցեցի այն։

English

1.Կա մի մեծ քանոն արկղի մեջ:
There is a big ruler in the box.
Կա 12 քանոն արկղի մեջ:
There are twelve rulers in the box.
2.Կա մի սև գրիչ պայուսակի մեջ:
There is a black pen in the bag.
Կա 13 սև գրիչ պայուսակի մեջ:
There are thirteen black pens in the bag.
3.Կա մի գիրք սեղանի վրա:
There is a book on the table.
Կա 36 գիրք սեղանի վրա:
There are thirty-six books on the table.
4.Կա մեկ պատուհան սենյակում:
There is a window in the room.
Կա 12 պատուհան սենյակում:
There are twelve windows in the room.
5.Կա մի դեղին գնդակ ծառի տակ:
There is a yellow ball under the tree.
Կա 14 դեղին և 15 կապույտ գնդակ ծառի տակ: 
There are fourteen and fifteen balls under the tree.

Ձմեռային զբոսանք Ջրվեժի անտառում

Մենք այսօր էլ դասարանով գնացինք Ջրվեժի արգելոց-անտառ։ Այնտեղ  մենք սահում էինք սահնակներով, խաղում էինք ձնագնդի ,ձյան վրա  պառկում էինք,վազվզում ձյան վրա, շնչում էինք մաքուր օդ ։

Ամենուր ճերմակ էր,կարծես մուլտֆիլմում կամ հեքիաթում լինեինք։ Եղևնինեը,ծառերը ամբողջությամբ սպիտակ էին հագել։ Մենք շատ ուրախ,  անմոռանալի օր անցկացրեցինք ։ Ինձ շատ դուր եկավ  անտառում ձմռանը խաղալ և զբոսնել։

Ճամփորդություն դեպի էկզոտարիում

Այսօր մենք մեր դասարանով գնացինք էկզոտարիում։ Այնտեղ շատ լավ օր մենք անցկացրեցինք։ Մենք տեսանք

կոկորդիլոս,կապիկ,խոզ ,այնտեղ ես նստել էի մի մեծ կրիայի վրա, կային նաև լիքը ծովախոզուկներ,շատ մեծ օձեր,բու, սովորական,  փոքրիկ կապիկներ,  խոսող ,գունագեղ,թութակներ ,կենգուրուներ,շատ փափլիկ ու սիրունիկ նապաստակ: Մենք կենդանիներին կերակրեցինք,խաղում էինք իրանց հետ, ինձ շատ դուր եկավ այնտեղ,սիրով կրկին կայցելեմ: Մեր օրը շատ ուրախ,հետաքրքիր ու ուսուցողական անցավ:

Ex. N7

Her name is Elen.She is nine.

His  name is Arman.He is fourteen.

His name is Ashot.He is eighteen.

Her name is Tigranuhi. She is fifteen.

Her name is Armine.  She is seventeen.

His name is Karen.He is tweny-nine.

Her name is Marine. She is forty-six.

His name is Daniel. He is eighty-five.