Քեռի Ֆեոդորը ,կատուն և շունը

Մենք այս շաբաթ կարդացինք և վերջապես վերջացրեցինք <<Քեռի Ֆեոդորը,կատուն և շունը>>պատմվածքը։Այն ինձ շատ դուր եկավ, զվարճալի մասեր շատ կային, չնայած,որ մուլտֆիլմն էլ էի տեսել ու շատ սիրում եմ, բայց կարդալն ավելի լավ էր։ Իմ կածիքով ամենալավ հերոսը ՝ Քեռի Ֆեոդորն էր ,որովհետև նրա մոտ շատ էին արկածները,նա խելացի էր,ինքնուրույն։ Ամենախորամանկը ու խելացին ՝կատուն էր , որովհետև նա կով գնելու միտքը տվեց,բացի այդ նա  շատ լավ կարողանում էր իր օգուտը իմանալ,լավ հաշվարկներ էլ էր անում։ Իսկ Շարիկը միամիտ էր , բայց բարի էլ էր, շատ էր սիրում որսի գնալ, բայց նրա մոտ չէր ստացվում։ Այս պատմվածքի մեջ ամենաշատը ինձ դուր եկավ  չորրորդ գլուխը։ Այս հատվածում նրանք գնում էին գանձ փնտրելու։ Բայց ամենաուրախ հատվածն այն էր,երբ գանձը գտել էին արդեն ու սնդուկով վերադառնում էին տուն, երբ հանդիպեցին փոստատար Պեչկինին։ Այդ ժամանակ Պեչկինը հարցրեց,թե ինչ  է իրենց սնդուկի մեջ,իսկ կատուն ասաց ,որ իրենք գնացել էին սունկ հավաքելու,  Մատրոսկինը ասաց,արդյոք հակացավ Պեչկինը,իսկ նա ասաց,որ  հասկացավ- հասկացավ , ինչ կա չհասկանալու,իսկ քթի տակ ասում է հետո Պեչկինը,որ  լավ է ճամպրուկով  չեն գնացել սունկ հավաքելու։ Պատմվածքում շատ էին զվարճալի և ծիծաղելի պահերը։ Ես շատ սիրով ընթերցեցի այն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *