Օզի կախարդի պատում

կար մի աղջիկ, որի անունը Դորոթի էր նա ապրում էր նրա մորաքրոջ և նրա ամուսնու հետ։ Նա ապրում էր Կանզասի շոգ տափաստանում։ Ամուսինները ժպտում էին, բայց երբեք չէին ծիծաղում։ Նրանց մոտ կար մի շուն անունը Տոտո, նա սիրում էր լինել Դորոթիի ձեռքերում և Դորոթին նրան ամուր գրկում էր։ Մի օր եղավ ահավոր ուժեղ փոթորիկ և Դորոթին շանը գրկեց և շտապում էր դեպի նկուղը, որտեղ կարելի էր փրկվել, բայց շունը Դորոթիի ձեռքից փախավ Դորոթին շտապեց շան ետեվից և Դորոթին զգաց, որ տունը բարձրանում է Դորոթին ամուր գրկեց շանը և զգաց, որ տեղ հասավ։ Նա արաթնացավ և հասկացավ, որ իր տանը չի նա տեսավ փոքրիկ մարդուկների և տեսավ, որ սպանել է մի չար վհուկի նրան տվեցին արծաթե մաշիկներ և նրան ասացին ճանապարհ, որը կտանի նրա տուն նրա ճանապարհին նա ընկերացավ խրտվիլակի, երկաթից փայտահատ և առյուծ։

Սպիտակ ջրաշուշան

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։

3․ Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

Ծոփքը և Փոքր Հայքը անկախացել են Ք․ա․ 189 թ․

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ը գահակալել է (Ք․ա․ 189-160)

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

1,56 + (-8,28) =-6,72

-7,53 — 6,48 = 14,01

-13,75 — 5 =-18,75

12,51 — 17,23 = 4,72

12,285 — 13,999 =1,714

13,4 — 17,48 = 4,08

2)Համեմատեք կոտորակները․

3,59 < 7,1

6,28 < 6,9

0,4 < 0,51

72,7 > 7,27

4,1234 > 4,1231

12,39 > 1,2399

3)Զբոսաշրջիկը ավտոբուսով անցավ 48,4 կմ։ Դա 25,8 կմ-ով ավելի է, քան նա անցել էր ոտքով։ Ընդամենը ի՞նչ հեռավորություն անցավ զբոսաշրջիկը։

Լուծում

48,4 – 25,8 = 22,6

Պատ․՝ 22,6 կմ

4)Անդրանիկը հավաքեց 12,6 կգ տանձ։ Դա 2,8 կգ-ով ավելի էր, քան հավաքել էր Ալեքսանդրը և 1,4 կգ-ով պակաս՝ հայրիկի հավաքածից։ Քանի՞ կգ տանձ էին հավաքել երեքը միասին։

Լուծում

12,6 – 2,8 = 9,8

9,8 + 1,4 = 11,2

12,6 + 9,8 + 11,2 = 33,6

Պատ․՝ 33,6 կգ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

2,1 + (-3,5) = -1,4

(-4,9) + (-1,3) = 6,2

4,8 — 9,9 = -5,1

6,2 — (-1,7) = -4,5

-7,9 — (-1,8) = 9,7

-1,2 — 3,5 = -2,3

2)Համեմատեք կոտորակները․

2,078 < 2,780

3,205 > 3,025

7,250 > 7,205

4,290 < 4,295

12,4 < 12,41

15,129 > 15,1

3)Շան ձագը կշռում է 2,5 կգ, իսկ կատվինը՝ 2,1 կգ-ով պակաս։ Որքա՞ն են կշռում շան ու կատվի ձագերը միասին։

Լուծում

2,5 – 2,1 = 0,4

2,5 + 0,4 = 2,9

Պատ․՝ 2,9 կգ

4)Դրամարկղում կար որոշակի գումար։ Դրամարկղ մուտքագրվեց 480,5 հազար դրամ, ապա դուրս գրվեց 538,1 հազար դրամ, որից հետո դրամարկղում մնաց 930,8 հազար դրամ։ Քանի՞ հազար դրամ կար սկզբում դրամարկղում։

Լուծում

930,8 – 538,1 = 392,7

392,7 + 480,5 = 873,2

Պատ․՝ 873,2 հազար դրամ

Այցելություն Էրեբունի թանգարան

Այսօր ՝ մարտի 20-ին ,մեր պատմության ուսուցչուհու ՝ ընկեր Դիանայի հետ ,այցելեցինք <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Վերեւից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի մեր մայրաքաղաք, ամքողջ քաղաքն երեւում էր։ Արգիշտի առաջինի հիմնած քաղաքը տեսանք, նրա ամրոցը տեսանք։ Էքսկուրսավարը մեզ պատմում, ներկայացնում էր ուրարտական թագավորությամ մասին, Հայաստանի ու. Երեւանի պատմության ու ստեղծման մասին, հարցեր էր տալիս պատմությունից։ Տեսանք շատ հին իրեր, որոնք զարմանալի է , թե ինչպես են պահպանվել, օրինակ՝ կարասներ, հագուստ, թրեր ու էլի շատ հին ու պատմական իրեր։ Ամրոցը շատ տպավորիչ էր, բաղկացած էր 3 մասից, այնտեղ տեսա զիգզագաձեւ պարիսպով աշտարակ,որտեղից նետով հարվածել են ժամանակին թշնամու ուղղությամբ։ Կարող եմ ասել, որ այցելությունը թանգարան ինձ համար շատ տպավորիչ էր ու հիշվող, սիրով կրկին կայցելեի։

առողջագիտութուն

Ինձ համար շատ կարևոր և դժվար էր եղել այս երկու ամիսը, բայց ես իմացա ավելի շատ բան քան գիտեի։ Ես շատ սիրեցի մեր այս դասը, որվհետև համ ուսուցչուհին շատ բարի էր, հոգատար և սիրալիր էր մեր հանդեպ։ Ես իմացա վոնց ճիշտ նստել համակարգչի գիմաց, վոնց խնամել մազերը և այլն։ Սա իմ ամբողջ երկու ամսվա արած առաջադրանքները։

առողջագիտություն

Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

Ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, ապճարար, անաճառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), աջալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց:  Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարթաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազորյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված-սվինահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված-նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին-հմայեցին:

Որոշել էր անպայման գրավել-նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու-կառուցել:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել-վեր հանել:,

Տասնորդական կոտորակների հանումը

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)0,377+3,409 — 2,1006=3,786-2,1006=1,6854

բ)12,4589—6,27 +1,225=6,1889+1,225=7,4139

գ)4,5+0,3796+1,225=5,725+0,3796=6,1046

դ)0,1 — 0,01 — 0,001 =0,089

2)Հաշվե՛ք հետևյալ կողմերով եռանկյան պարագիծը․

ա)490 մմ, 48 սմ, 4,7 դմ

490մմ=4,9  դմ

48սմ=4,8  դմ

P=4,9+4,8+4,7=14,4  դմ

բ)23 մմ, 3,4 սմ, 0,48 դմ

23մմ=0,23  դմ    3,4սմ=0,34  դմ

P=0,23+0,34+0,48=1,05 դմ

գ)3,5 սմ, 0,38 դմ, 0,041 մ

0,38  դմ=3,8  սմ   0,041մ=4,1  սմ

P=3,5+3,8+4,1=11,4  սմ։

3)Բնակարանն ունի 44,8 մընդհանուր մակերեսով 3 սենյակ։ Մի սենյակի մակերեսը 11,3 մ2 է, երկրորդինը՝ 3,5 մ2 -ով ավելի։ Գտե՛ք երրորդ սենյակի մակերեսը։

Լուծում՝11,3+3,5=14,8

11,3+14,8=26,1      44,8-26,1=18,7

Պատասխան՝18,7  մ²։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

ա)7,48 + 3,19 + 1,12 + 6,81 =8,6+10=18,6

բ)6,2 + 7,49 + 1,8 + 1,29 =8+8,78=16,78

գ)16,28+5,395 — 1,18 — 4,305 =21,675-1,18-4,305=20,495-4,305=16,19

դ)7,358+8,24 — 6,458 — 2,84 =15,598-6,458-2,84=9,14-2,84=6,3

2)Մի սենյակի մակերեսը 16,3 մ2 է, իսկ մյուսինը՝ 1,9 մ2 — ով փոքր։ Որքա՞ն է երկու սենյակների ընդհանուր մակերեսը։

Լուծում՝16,3-1,9=14,4    16,3+14,4=30,7

Պատասխան՝30,7  մ²։

3)Հաշվե՛ք․

ա)5,236 +  4,664— 2,6=9,9-2,6=7,3

բ)4,756 —2,395 + 1,244=2,361+1,244=3,605

Տասնորդական կոտորակների հանումը

Ինչպես և գումարման ժամանակ, հանման գործողությունները հարմար է գրի առնել սյունակով, այսինքն՝ օգտագործել տասնորդական կոտորակների հանման հետևյալ հաշվեկանոնը.

1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։

2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։

4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։

Այս հաշվեկանոնը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ երկու կոտորակներում ստորակետից հետո տարբեր քանակներով թվանշաններ կան։ Դրա համար համապատասխան կոտորակի գրառման վերջում նախապես կցագրվում են պակասող քանակով զրոներ։ Ենթադրենք՝ պետք է 0,7‐ից հանել 0,381։
0,7‐ին երկու զրո կցագրելով՝ կստանանք 0,700։ Այժմ կարող ենք կիրառել հաշվեկանոնը։
0,700

0,381
——-
0,319

Եթե նվազելին կամ հանելին բնական թիվ է, ապա նրա գրառումից հետո դրվում է ստորակետ, և հանումը կատարվում է տասնորդական կոտորակների հանման հաշվեկանոնի համաձայն։

Այժմ արդեն կարող ենք ձևակերպել տարբեր նշաններ ունեցող տասնորդական կոտորակների գումարման կանոնը։ Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։

Հաշվի առնելով այս կանոնը՝ կարելի է ձևակերպել տասնորդական կոտորակների հանման ընդհանուր կանոնը։

Մի տասնորդական կոտորակից մեկ ուրիշ տասնորդական կոտորակ հանելու համար պետք նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Օրինակ` (–0,2) – (–0,1) = (–0,2) + 0,1 = –(|–0,2| – |0,1|) = –(0,2 – 0,1) = –0,1:

Առաջադրանքներ.

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,24

բ) 81,22 – 53,12 =27,10

գ) 111,782 – 65,327=56,455

դ) 17,1 – 8,256 =8,844

ե) 0,625 – 0,1 =

զ) 7,35 – 6,35 =

2) Ինչքանո՞վ է 27,38 մ-ը մեծ 13,81 մ‐ից։

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0,037

բ) 3,263 – 2 =1,263

գ) 8,002 – 8 =0,002

դ) 11,397 – 9 =2,397

ե) 107,03 – 56 =51,03

զ) 34,56 – 29 =5,56

2) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

Լուծում՝10,01-3,2=6,81    6,37-5,5=0,87    P=2×6,81+2×0,87=13,62+1,74=15,36

Պատասխան՝15,36  դմ։

3) Գտի՛ր *-ը.

ա) 7,86 + 2,19 = 10,05

10,05-7,86=2,19

 

բ) 43,19 + 1,924 = 45,114

45,114-43,19=1,924

 

գ) 117,18 – 78,939 = 38,241

 117,18-38,241=78,939

դ) 53,27 + 36,73 = 90

90-53,27=36,73