Get me outta here!

Делу время, потехе час

Я не любил делать уроки  и играл вес день. в один день я пошёл в школу и в школе я играл на компьютер и не слушал учителя и она увидела мена и разозлилась на меня. И я уже понял что я должен учить уроки играть но  у всего есть время.

Իմ մուտքը մայր դպրոց

Ես սովորում էի հարավային դպրոցում։ ես երբ փոխվեցի վեցերրորդ դասարան ես միքիչ վախենում էի, բայց երբ եկա միանգամից կորա։ Հետո ես եկա և արդեն սովորեցի երկրորդ, երրորդ որվանից։ Ես սիրում եմ այս դպրոցը այստեղ մենք ունենք ավելի շատ հնարավորություն ընտտրության մեջ, մենք կարողենք շաբաթը երկու ընտրություն, սպորտ։ Կան նաև վատ կողմեր օրինակ՝ մենք ունեցանք ընդամենը երկու օր դասարան, իսկ հետո մեր դասարանը վերցրին մեծ դասարանցիները։ Հիմա մենք դասարանից դասարան ենք տեղափոխվում որը ինձ և իմ դասարանցիներին դուր չի գալիս։ Իհարկե լավ կողմերը ավելի շատ են, բայց այդ մեկ վատկողմը կուզեի չլիներ։ Ինձ դուր էր գալիս իհարկե հարավային կրթսեր դպրոդը քան մայր դպրոցը, բայց ինձ մեկե դուր են գալիս բոլոր դպրոցնեը։ Ես դեռ շատ չեմ եղել այս դպրոցում։ Ես ընտրությունից գնում եմ ոսկերչություան և անիմացիայի ոսկերչությունում ինչպես նաև անիմացիայում շատ հետաքրքիր է։ Սպորտից ես ընտրել եմ սուսերամարտ, սուսերամարտում շատ հետաքրքիր է մենք սովոլեն ենք միքանի շարժումներ ես չեմ փոշմանել, որ եկել եմ այս դպրոց։ Ես իհարկե կուզեի, որ լիներ կողավազան, բայց ինչ կա դրանով պետքե բավարարվ եմ։

Homework

 

Ex 1 a Underline the correct words.

Teacher:What  does  this  mean/say?

Boy:Sorry/Excuse  me,I  dont  know.

Girl:I  know  Miss.

 

Alex:I’m not/dont  understand

Julie:Its OK,Alex.I can help  you/it.

Alex:Thanks,Julie.

 

Girl:Sorry/Excuse  me.Can  I  help  you?

Women:Yes,please.

Girl:OK?

Women:Yes,great.Thank  you!

Girl:No problem!

Homework

Ex. 1 Write the times in words

1.3.10  three ten

2.9.15  nine fifteen

3.3.35    three  thirty-five

4.11.45   eleven  forty-five

5.3.45   three  forty-five

6.7.20  seven  twenty

7.2.30  two  thirty

8.4.40  four   forty

 

Ex. 2 Write the times in words. Use past and to.

 

1.12.30  half  past  twelve.

2.7.15  seven  fifteen.

3.9.30 half  past nine.

4.11.35  eleven  thirty-five

5.3.50   three  fivety

6.8.25

7.1.03   one  three

8.2.45   two  forty-five

9.4.17   four  seventeen․

ԱՆԳԼԵՐԵՆ ՖԼԵՇՄՈԲ

The older we get….

the more we understand

The more you work….

the more you get.

The more mistakes you make….

the more we lose.

The more time I spend with my family….

the more I love it

The faster you drive….

the slower you come in.

The more you study…

the more you know.

II. Փորձեք հարցեր տալ ձեր զրուցակցին:

Option 1

Tom and Jane live in London. (Where …?)

Where do you live?

Ann  goes to her grandparents’ every Sunday. (How often…?)

How often do you go to your grandparents?

My friends are coming to Yerevan next week. (When …?)

When do you come to Yerevan?

. She travels a lot in summer. (What …?)

What do you do in summer?

She doesn’t like the last day of the month. (Which …?)

Which day of the month don’t you like ?
III. Գրեք մի քանի խորհուրդ այլ դպրոցից մեր կրթահամալիր եկած նոր սովորողին: Ի՞նչ պետք է նա անի, ի՞նչ պետք է նա սովորի անել: Սկսեք նախադասությունները այսպես.                                      Օրինակ՝You should open your mail.
You should have your blog.

You should be proud to be a Sebastaci .
You should be a independent.
You should study with the computer.

Submit

Clear form

Գործնական քերականություն

Լրացուցիչ առաջադրանքներ

Գործնական քերականություն.

Առաջադրանք 1

  1. Ստեղծագործության մեջից դուրս գրիր բարդ բառերը  հողագույն,հորեղբայր,սխրագործություՆ,քաջագործություն,աշխարհագրություն,լուսամփոփ

2․Բառարմատներով կազմիր նոր բառեր

հողագույն-հողամաս, մանուշակագույն, հորեղբայր-հորաքույր, մորեղբայր, սխրագործություն- սխրանք ,գործարան, քաջագործություն- քաջազնունի, գործակից,  աշխարհագրություն- աշխարհամաս ,ստորագրություն

  1. Քո կազմած բառերով կազմիր նախադասություններ  Հողամասում հորաքույրս մորեղբորս հետ մանուշակագույն ծաղիկներ էին տնկում։  Գործարանում բանվորի կատարած սխրագործությունը պարգևատրվեց։ Տնօրենը նկատեց ,որ իր ստորագրությունը կեղծել են։

Առաջադրանք 2

  1. Դուրս գրիր տասը հատ հոգնակի թվով գոյական և դարձրու եզակի կոշիկներ-կոշիկ, երեկոներ-երեկո,ծիծեռնակներ-ծիծեռնակ,կռունկներ-կռունկ,խոզեր-խոզ,քաջագործություններ-քաջագործություն,ծանոթներ-ծանոթ,սատանաներ-սատանա,խնձորենիներ-խնձորենի,խոտեր-խոտ
  2. Այդ բառերով կազմիր պարզ նախադասություններ Կոշիկները հարմարավետ են։ Երեկոյան զով է։ Ծիծեռնակները վերադարձան։ Կռունկները չվեցին։ Խոզը խռխռում է։ Նրա քաջագործությունն անգնահատելի է։Ծանոթ էր այս մարդը։ Սատանա կա քաղաքում։ Այգու խնձորենիները ծաղկել են։ Խոտը կանաչել է։

Առաջադրանք 3

  1. Դուրս գրիր ստեղծագործության մեջ առկա տեղանունները ՝Կույր աղբյուր,Պարզ բացատը,Դիմաց անտառ
  2. Գրիր քեզ ամենամոտը գտնվող 10 տեղանուն: Գառնի, Աշտարակ, Արարատ,Մասիս, Աբովյան,Նոր Հաճն, Այնթափ, Բագրևանդ, Արգավանդ, Փարաքար

Առաջադրանք 4

Գտիր հետևյալ բառերի հոմանիշներն ու հականիշները, քո նախընտրած 5 բառով կազմիր նախադասություններ: Կարող ես բառերը գտնել ստեղծագործության մեջ և փոխել նախադասությունը համապատասխանաբար հոմանիշ կամ հականիշ տեղադրելով բառի փոխարեն:

Ալարկոտ-թամբալ-աշխատասեր, անբան-անգործ-աշխատասեր,, մեղմ-քնքուշ-կոպիտ, տգեղ-անդուր-գեղեցիկ, տաք-ջերմ-սառը, փափուկ-փափլիկ-կոշտ, դանդաղ-կամաց-արագ, ծույլ,ալարկոտ-աշխատասեր բաց-փակ, բարձր-ցածր, ուրախ-զվարթ-տխուր, գորշ-գունավոր, ջերմ-տաք-սառը, ուժեղ-ուժգին-դանդաղ, մոտիկ-հեռու;

Зеркало и обезьяна

Мартышка, в Зеркале увидя образ свой,
Тихохонько Медведя толк ногой:
«Смотри-ка, — говорит, — кум милый мой!
Что это там за рожа?
Какие у нее ужимки и прыжки!
Я удавилась бы с тоски,
Когда бы на нее хоть чуть была похожа.
А ведь, признайся, есть
Из кумушек моих таких кривляк пять-шесть:
Я даже их могу по пальцам перечесть». —
«Чем кумушек считать трудиться,
Не лучше ль на себя, кума, оборотиться?» —
Ей Мишка отвечал.
Но Мишенькин совет лишь попусту пропал.

Таких примеров много в мире:
Не любит узнавать никто себя в сатире.
Я даже видел то вчера:
Что Климыч на руку нечист, все это знают;
Про взятки Климычу читают.
А он украдкою кивает на Петра.

Հացը: Հրանտ Մաթևոսյան 2-մաս

Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։

Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրեք հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։
  2. Բնութագրեք տղային:
  • Մեղադրեք նրան: Նա շատ ալարկոտ էր չեր սիրում ոչինչ անել։
  • Արդարացրեք: Նա համ ամաջում  էր և զղջում էր, որ իր մայրիկի, և հայրիկի ասածները չեր անում։
Skip to toolbar