Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդը հարկավոր է մարդկանց,կենդանիների և բույսերի համար,առանց օդի կյանք չկա։

  1. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը կազմված է թթվածնից,ածխաթթու գազից, միքիչ էլ՝ ազոտից։

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Օդն անտեսանելի է,  սակայն տեղ է զբաղեցնում տարածության մեջ։ Օդը ջերմության վատ հաղոդիչ է

  1. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

 

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Փետրվարյան ֆլեշմոբ

1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր դեղին վանդակներում պակասող շրջանների թիվը:
Подпись отсутствует

4+3=7
4-3=1
3+0=3
7-3=4
3-0=3
1+3=4
2. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:
20:2=10
7×10=70
3. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:
9:3=3
3×4=12
4. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
8:2=4
5. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:
11։30
6. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;
Подпись отсутствует

4
7. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
մլուս շաբաթվա ուրբաթ օրը
8. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:
6400 ԴՐԱՄ
9. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:
7 ԱՆԳԱՄ
10. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:
Подпись отсутствует

7

Ex.1

  1. She eats meat every day.
  2. The baby is sleeping  at the moment.
  3. I go to bed every night at 10:00 pm.
  4. Dad is watching TV now.
  5. Mother always washes the dishes.
  6. Jane is reading a book at the moment.
  7. She is running  very quickly.  look!
  8. I  do my homework every day.

English,translate

1.Ես միշտ կարդում եմ իմ սիրելի գրքերը:
I always read my favorite books.
2.Արամը խելացի տղա է:
Aram is a clever boy.
3.Իմ եղբայրը կերակրում է իր շանը հիմա:
My brother is feeding his dog now.
4.Ես հաճախ գնում եմ կենդանիների խանութ և գնում եմ ուտելիք իմ կատվի համար:
I often go to the pet shop and buy food for my cat.
5.Ի՞նչ ես անում հիմա: Ես խնամում եմ իմ փոքր քույրիկին: Նա 2 տարեկան է:
What are you doing now? I look after my little  sister. She is two years old.
6.Ամռանը մենք գնում ենք գյուղ(village) և երբեմն լողում ենք լճում:
In summer we go to village and sometimes swim in the lake.

Լոռու մարզ

Լոռու մարզ

1_14_1302953145

Տարածք՝ 3789 կմ²

Մարզկենտրոնը՝ Վանաձոր

Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք Արգածոտն

Բնակչությունը՝ 392․300 մարդ

Քաղաքներ՝ Սպիտակ, Ալավերդի, Ախթալա,Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան

Լեռներ՝ Թեժ/3101 մ/, Լալվար/2543մ/

Լեռնաշղթաներ՝  Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի

Տեսարժան վայրեր՝ Ախթալա, Բարձրաքաշ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն, Լոռի Բերդ, Տորմակավանք, Մանստև, Սեդվի, Շնող, Դորբանդ, Դենդրոպարկ, Դսեղ

Գետեր՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

«Три товарища»

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты не ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Коля.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Коля.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь.

На вопросы ответьте письменно. 

  • Какими были Володя  и Коля?

Володя был добрым и хорошим другом․

  • Кто оказался настоящим другом?

Настоящим другом был Володя.

  • С кем из мальчиков вам хотелось бы подружиться?

Я бы подружился с Володей.

  • Как бы вы поступили в такой ситуации?

Я тоже  поделился с другом.

 

Հ․Թումանյան «Մայրը»

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձնել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը:

զվարթ,քաղցր,վերադարձնել,իջավ

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը. 

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպք-պատահար,իրադարձություն

ուրախ-զվարթ,երջանիկ

վայրկյան-ակնթարթ,պահ

զիլ-սուր,ուժեղ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Օրինակ՝ ծառ-ծառեր,ճուտ-ճտեր,գյուղ-գյուղեր,ծիծեռնակ-ծիծեռնակներ,ծառ,ծառեր։

6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:Դ

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Ծիծեռնակները բույն են հյուսում ամեն տարի գարնանը ,իսկ ամեն տարի աշնանը գնում են և կրկին գարնանը վերադառնում։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Կատուն ճարպիկ էր և փախավ ամբարի տակ մտավ։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

1․Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի կեր

2․Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին

3․Անձրևն ինչ կանի քարին,  խրատն ինչ կանի չարին

4․Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

Вопросы к тексту

1. Почему Солнце сказало, что листья на деревьях зелёные?

2. Почему Луна сказала, что листья серебряные?

3. Почему Луна сказала, что на Земле всегда тихо?

4. Почему Солнце не согласилось с Луной и сказало, что на Земле всегда шумно?

5. Кто услышал спор Солнца и Луны?

6. Что сказал Ветер Солнцу и Луне?

7. Чего захотелось Луне?

8. Что она решила сделать?

9. Как вы думаете, кто прав: Солнце, Луна или Ветер и почему?