Հայաստանը և պարսկա-բյուզանդական մրցակցությունը VI դարում

Հուստինիանոս I-ի վերափոխությունները և Արևմտյան Հայաստանը

Հայաստանի արևմտյան մասում՝ Բյուզանդական Հայաստանում, 387 թվականի բաժանումից հետո իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Բյուզանդիան աստիճանաբար սկսեց վերացնել հայոց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը՝ անշրջելի կերպով վերածելով այն Բյուզանդիայի հերթական վարչական միավորի: Այդպես Արևմտյան Հայաստանը զրկվեց քաղաքական, տնտեսական և մշակութային միասնականությունից: Ավելի մեծ փոփոխություններ եղան Հուստինիանոս I-ի (527-565) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը: Անհամեմատ ավելի էական նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը։ Համաձայն բյուզանդական օրենքի՝ ժառանգությունը պետք է բաժանվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի երեխաների միջև: Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին:

Հուստինիանոսի օրենսդրությունը և հայ հասարակության ավանդական կառուցվածքն ակնհայտորեն անհամատեղելի էին, և սա ապստամբությունների տեղիք տվեց: Դրանցից ամենախոշորը 539 թ. ապստամբությունն էր՝ Հովհաննես Արշակունու գլխավորությամբ: Ապստամբությունը ճնշվեց. ապստամբներից ոմանք աքսորվեցին Բալկաններ, ոմանք պաշտոններ ստացան բյուզանդական վարչական համակարգում, իսկ ոմանք էլ լքեցին Հայաստանի բյուզանդական հատվածը։ Անզոր հայ վերնախավն արագ կլանվեց բյուզանդական աստիճանակարգության մեջ և ի վերջո ձուլվեց։

Դվինի 506 թ. և 554 թ. եկեղեցական ժողովները

Պարսկա-բյուզանդական հակամարտության կարևորագույն բաղադրիչներից էր քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ վերահսկողության հարցը: Բյուզանդիան փորձում էր Հայոց եկեղեցուն պարտադրել իր դավանանքը, իսկ Պարսկաստանը՝ իր հովանավորության ներքո գտնվող նեստորականությունը: Ռազմական պայքարը փոխարինվում էր եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու քաղաքականությամբ։ Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո։ Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Այնուհետև երկաբնակները կոչվեցին «քաղկեդոնականներ», իսկ միաբնակները՝ «հակաքաղկեդոնականներ»։

Հայաստանն այս ժողովին թեպետ չմասնակցեց, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, համակրանքը «հակաքաղկեդոնականների» կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց տիեզերական առաջին երեք՝ Նիկեայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովների վճիռներին։ Այսպիսով՝ Քրիստոսի բնության մասին հայկական վարդապետությունը հաստատակամորեն պնդում էր Քրիստոսի երկու բնությունների միասնությունը և ոչ թե երկու բնությունների միավորումը՝ «մի անձ՝ երկու բնություն»։ Թեպետ Հայոց եկեղեցին այս փուլում հեռու մնաց դավանաբանական վեճերից, բայց հետագայում, երբ դրանք ձեռք բերեցին քաղաքական երանգավորում, ստիպված էր հստակեցնել իր դիրքորոշումը՝ ընտրելով քաղկեդոնականության մերժման տարբերակը: Դա վերջնականապես ձևակերպվեց Դվինի առաջին (506 թ.) և երկրորդ (554 թ.) ժողովների ժամանակ։ Դվինի երկրորդ ժողովը նշանակալի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը ևս, որին քաղաքական նպատակներով հովանավորում էր Սասանյան արքունիքը: Այդպիսով՝ Հայոց եկեղեցին մերժեց և՛ քաղկեդոնականությունը, և՛ նեստորականությունը: Այսպիսով այն տարանջատվեց թե՛ մեկից, թե՛ մյուսից՝ ինքնահաստատվելով և ձեռք բերելով իր անկախությունը:

Պարսկա-բյուզանդական պատերազմն ու Հայաստանի երկրորդ բաժանումը

Հայոց եկեղեցու հակաբյուզանդական դիրքորոշումը Սասանյան արքունիքին հետ չկանգնեցրեց Հայաստանում զրադաշտականությունը տարածելու մտքից: Այդ հարցը նորից առաջ քաշվեց Խոսրով I Անուշիրվանի (531-579) օրոք: Վերջինս, Բյուզանդիայից հետ չմնալով, վարչական վերափոխություններ կատարեց։ Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների, որոնցից Հյուսիսային քուստակը գրեթե ամբողջությամբ ներառում էր Արևելյան Հայաստանը: Իսկ 564 թ., երբ Հայաստանի մարզպան նշանակվեց Սուրենը, սկսվեցին կրոնական հալածանքների քաղաքականությունն ու զրադաշտականության պարտադրանքը: Սա հանգեցրեց հայերի ապստամբությանը 571 թ.։ Իսկ քանի որ Բյուզանդիան չէր հրաժարվել ամբողջ Հայաստանը նվաճելու իր ցանկությունից, օգտվելով առիթից՝ ակտիվորեն միջամտում էր հակամարտությանն իբրև քրիստոնեական երկրների հովանավոր: Կնքվեց հայ-բյուզանդական համագործակցության դաշինք, որով ապստամբությունից հետո պարսկական Հայաստանն անցնելու էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Ընդ որում՝ հայերը երեք տարով ազատվելու էին հարկերից և պահպանելու էին իրենց դավանանքը: Ի վերջո, հայերի սկսած ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով: Արդյունքում 591 թ. Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Այս անգամ երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Կողմերը հայերի նկատմամբ որդեգրեցին նոր քաղաքականություն, որով խրախուսվում էր հայկական զորքերի տեղակայումը երկրից դուրս։ Այդպես թե՛ Բյուզանդիան, թե՛ Պարսկաստանն ազատվում էին ապստամբությունների վտանգից, քանի որ թուլացվում էր հայոց զինական ուժը: Բացի դրանից՝ կողմերն օգտագործելու էին հայկական զորքերն իրենց տերությունների ծայրամասերն օտար ներխուժումներից պաշտպանելու նպատակով:

Հարցեր և առաջասրանքներ

1. Ինչպե՞ս էին տարբերվում Բյուզանդիայի և Սասանյանների վարած քաղաքականությունները Հայաստանի երկու հատվածների նկատմամբ:

Բյուզանդիան աստիճանաբար սկսեց վերացնել հայոց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունը՝ անշրջելի կերպով վերածելով այն Բյուզանդիայի հերթական վարչական միավորի:

2. Ինչո՞վ էր պայմանավորված պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը:

նքվեց հայ-բյուզանդական համագործակցության դաշինք, որով ապստամբությունից հետո պարսկական Հայաստանն անցնելու էր Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Ընդ որում՝ հայերը երեք տարով ազատվելու էին հարկերից և պահպանելու էին իրենց դավանանքը: Ի վերջո, հայերի սկսած ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով:

3. Հիմնավորի՛ր: Ինչո՞ւ էին կարևոր տիեզերաժողովները և դրանց նկատմամբ Հայոց եկեղեցու վերաբերմունքը:

յուզանդիան փորձում էր Հայոց եկեղեցուն պարտադրել իր դավանանքը, իսկ Պարսկաստանը՝ իր հովանավորության ներքո գտնվող նեստորականությունը: Ռազմական պայքարը փոխարինվում էր եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու քաղաքականությամբ։ Իրավիճակը սրվեց հատկապես 451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո

Ավելի մեծ փոփոխություններ եղան Հուստինիանոս I-ի (527-565) օրոք: Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները։ Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը:

4. Ինչո՞ւ թե՛ Պարսկաստանը, թե՛ Բյուզանդիան որդեգրեցին հայկական զորքերը երկրից դուրս տեղակայելու նոր քաղաքականություն:

: Այս անգամ երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Կողմերը հայերի նկատմամբ որդեգրեցին նոր քաղաքականություն, որով խրախուսվում էր հայկական զորքերի տեղակայումը երկրից դուրս։

5. Պատկերացրու, որ դու 571 թ. հակապարսկական ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը՝ Կարմիր Վարդանն ես: Ի՞նչ գնահատական կտաս ապստամբությանը, երբ 571 թ. Հայաստանը հերթական անգամ բաժանվի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։

Արդյո՞ք ապստամբության արդյունքները կբացատրես Բյուզանդիայի խաբեությամբ կամ ապստամբների միամտությամբ։ Իսկ գուցե մեկ այլ մեկնաբանությո՞ւն կտաս:

Եթե մենք ելի բաժանվեինք ես կասեի, ու ուժեղացնեն մեր զորքերը և ուժեղացնելուց հետո հարձակվել պարսկաստանի վրա։

Մեծ աշխարհ տարբեր մարդիկ

Մենք ես և եղբայրս պետք է գնաինք հանդիպման, բայց ես մի քիչ անհանգստանում էի այդ պահով։ Եղբայրս հագստացնում էր ինձ, բայց մեկ է անհանգստանում էի։ Գնում էինք մենք հանդիպման և որոշեցինք կանգ առնել փոքրիկ ռեստորանում։ Մտանք ներս ես ինձ թեյ վերցրեցի, իսկ եղբայրս սուրճ։ Մենք խոսեցինք նա ինձ ցրեց այդ թեմայից և մենք շարունակեցինք ճանապարհը։ Ճանապարհին մենք տեսանք լիքը մարդ, բայց նույն ոճի մարդ չկար և երբ մենք գնացինք այդ հանդիպմանը մենք պետք է խոսեինք այդ մարդկանց հետ և իմանաինք թե նա իրեն գողի պես է պահում, կամ գող է թե ոչ։ Խոսելուց հետո մենք և մի քանի մարդ որոշեցին, որ գողը մեկ հոգի էր։ Տուն գնալու ճանապահին ես տեսա մի փոքրիկ սիրուն տղայի և երբ սիրեցի նրան, և եթե մի քանի վարկհան էլ սիրեի նա ձեռքս կուտեր։ Այս բոլորից հետո ես հասկացա, որ այս աշխարհը մեծ է և աշխարհում կան բարի, չար, տղուր, ուրախ մարդիկ։

Կոմպոստ

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատին․՝ compositus-բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։ Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15-40 տ/հա)։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են։դ

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Սևանի իշխանը, Կարմրախայտը, Ծածանը և այլն

2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝գլխից, պոչից և իրանից

3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։

4. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը

Եղիշե Չարենց

Չարենցը փոքրուց սեր է ուներ գրքերի, գրերի, ստեղծագործելու հանդեպ։ Նրան հաճախ կարելին էր տեսնել գիրքը ձեռքը՝ ընթերցելիս։ Չարենցը նույնիսկ իրեն կոշիկ, հագուստ չէր գնում ,փոխարենը գրքեր էր գնում , կարդում։,հաճախ նույնիսկ ծնողներից թաքուն։ Իր համար հոգևոր սնունդը կարևոր էր։ Երբ Չարենցի բանակ գնալու ժամանակն էր ,նա պատրաստ էր գնալ և զոհվել իր հայրենիքի համար։ Ծառայության տարիներին նա շատ փորձանքների է հանդիպել, դրանցից մեկն էլ այն էր, որ նրա ընկերները զոհվեցին, իսկ նա փրկվեց հենց վախի շնորհիվ։ Նա երբ դեռ չգիտեր, որ արդեն հայտնի է Երևանում, տեղափոխվում է մի փոքրիկ գյուղ, ուր ուզում էր երեխաներին գրել և կարդալ սովորեցնել։ ԵՎ նա նամակ է ստանում իր նախկին սիրեցիալից, որ ինքն  արդեն Երևանում հայտնի է ու շատ արագ գալիս է Երևան և այնտեղ նրան ճանաչում են։ ԵՎ օրերից մի օր նրան տեսնում է մի աղջիկ և նրանք սիրահարվում են։ Մի քանի ժամանակ անց նրանք ամուսնանում են։ Չարենցը հասցնում է նաև բանտ ընկնել հենց իր անմտածված արարքի պատճառով։ Մեկ անգամ ընկերների հետ նստած է լինում, երբ մի աղջիկ անցնում է , նա իր ընկերներին ասում է, եթե այս աղջիկը ինձ մերժի, ապա նա պետք է սպաներ նրան, և հենց այդպես էլ անում է Չարենցը, նա բանտ է ընկնում, սակայն առողջական խնդիրներ ուներ  և հայտնի գրող էր  , նրան ութ տարվա փոխարեն դատում են երեք տարով։ Բանտում անցկացրած տարիների ընթացքում Չարենցի կինը մահանում է, նա շատ ծանր է տանում այդ փաստը, առողջական խնդիրները Չարենցի ավելի է սրվում, ցավերը մեղմելու համար նրան ներարկում են մորֆի, որից հետո նա կախվածության մեջ է ընկնում, հաճախակի է սկսում օգտագործել։ Նրա ընկերները համոզում էին, որ այլևս չօգտագործեր, սակայն նա իր վրա չէր կարողանում։ Չարենցը երկրորդ անգամ է ամուսնանում, ունենում է երկու դուստր։

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

1․Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Ավտոմեքենաների, գնացքների, նավերի, ինքնաթիռների արտադրության համար անհրաժեշտ են տարբեր մետաղներ, ինչպիսիք են պողպատը, ալյումինը, տիտանը։

Էլեկտրական մեքենաների և հիբրիդային տրանսպորտային միջոցների համար մեծ պահանջարկ ունեն թեթև և դիմացկուն համաձուլվածքները։

2.Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինությունն ու մետաղաձուլությունը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ մետաղաձուլությունն ապահովում է մեքենաշինության համար անհրաժեշտ մետաղները և դրանց համաձուլվածքները: 

3.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

Գերմանիա – Volkswagen, BMW, Mercedes-Benz, Audi, Porsche
🔹 ԱՄՆ – Ford, General Motors, Tesla, Boeing
🔹 Ճապոնիա – Toyota, Honda, Nissan, Mitsubishi
🔹 Չինաստան – BYD, Geely, SAIC, մեծ արտադրական հզորություն
🔹 Ֆրանսիա – Renault, Peugeot, Airbus (ավիաշինություն)
🔹 Հարավային Կորեա – Hyundai, Kia, Samsung Heavy Industries
🔹 Իտալիա – Ferrari, Lamborghini, Fiat
🔹 Մեծ Բրիտանիա – Rolls-Royce (ավիաշինություն), Jaguar, Land Rover
🔹 Հնդկաստան – Tata Motors, Mahindra
🔹 Ռուսաստան – КамАЗ, Уралвагонзавод (ծանր տեխնիկա)

4.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

5.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Ուղղանկյուն եռանկյուն

1)Գտեք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան անկյունները:

Քանի, որ եռանկյուն է մեկ անկույնը 90° է։

հետեվաբար 180-90=90։2=45 և եռանկայան անկյուններն էն 45°,45°,90°

2)CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը: Գտեք ∠ECF-ը, եթե ∠D = 54°:

180-54/2=63

հետևաբար <ECF=90-63=27

3)Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60° է, իսկ ներքնաձիգի և փոքր էջի գումարը՝ 26,4 սմ։ Գտեք եռանկյան ներքնաձիգը:

a+2a=26.4
26.4:3=8.8

a=8.8

8.8×2=17.6

4)C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան A գագաթին հարակից արտաքին անկյունը 120° է, և AC + AB = 18 սմ։ Գտեք AC-ն և AB-ն:

5)ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը: Գտեք AM–ը, եթե AB = 12 սմ։

6)Հավասարասրուն եռանկյան հիմքի հանդիպակաց անկյունը 120° է: Սրունքին տարված բարձրությունը 9 սմ է: Գտեք եռանկյան հիմքը։

7)Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը 7,6 սմ է, իսկ եռանկյան սրունքը՝ 15,2 սմ: Գտեք այդ եռանկյան անկյունները: