Ես երկու ամիս եղել եմ Ընկեր Նվարթի մոտ Մենք այնտեղ անում էինք բազմաթիվ անիմացիաներ ծրագրերի հետ կապված բաներ։ Ինձ երկրորդ տեխնոլոգիաի տեղում դաուր է գալիս ավելի շատ։ Մենք գնում էինք ամեն ուբաթ ագարակ մեր դպրոցի բակում գործ էնք անում։
Monthly Archives: December 2023
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
Կոորդինատային հարթությունը շատ հարմար է տարբեր գրաֆիկներ կառուցելու համար: Կառուցենք, օրինակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը՝ ըստ հետևյալ աղյուսակում բերված տվյալների:
| Ժամը | Ջերմաստիճանը (°C) |
| 10:00 | +16 |
| 12:00 | +17 |
| 14:00 | +15 |
| 16:00 | +14 |
| 18:00 | +17 |
| 20:00 | +18 |
Դիտարկենք հարթության վրա մի կոորդինատային համակարգ, որի աբսցիսների առանցքը ցույց է տալիս ժամանակը, իսկ օրդինատների առանցքը՝ ջերմաստիճանը:
Աղյուսակի տվյալներից առաջանում են վեց կետեր՝
(10;16),(12;17),(14;15),(16;14),(18;17),(20;18)
Կետերի առաջին կոորդինատը ցույց է տալիս ժամը, իսկ երկրորդը՝ օդի ջերմաստիճանը այդ ժամին:
Տեղադրենք ստացված կետերը կոորդինատային հարթության վրա և միացնենք դրանք. կստանանք պահանջվող գրաֆիկը:

Գրաֆիկը թույլ է տալիս պատասխանել տարբեր հարցերին (շատերի պատասխանները չկան աղյուսակում): Օրինակ, աղյուսակում չկա օդի ջերմաստիճանը ժամը 13-ի դրությամբ:
Աբսցիսների առանցքի վրա ժամը 13-ը գտնվում է 12 և 14 ժամերի մեջտեղում: Օրդինատների առանցքի վրա դրան համապատասխանում է 16-ը:
Ուրեմն, ժամը 13-ին օդի ջերմաստիճանը 16°C էր:
Առաջադրանքներ․
1)Երեխայի հասակը 10 տարվա ընթացքում փոփոխվել է հետևյալ կերպ․

Կառուցե՛ք երեխայի հասակի փոփոխության գրաֆիկը։

2)Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները․

Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
ա)Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0oC:
բ)Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը (ամենաբարձրը):
գ)Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը 6-15-ը։
3)Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս է արծաթը այդ համաձուլվածքում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Գծե՛ք պատկերների համաչափության առանցքները․

2)Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը։
-99-999=1098
3)Երեք օրում խանութում վաճառվել է թենիսի 45 գնդակ։Առանձին օրերին վաճառված գնդակների քանակները հարաբերում են իրար այնպես, ինչպես 3 : 2 : 4, այսինքն՝ առաջին օրը վաճառել են բոլոր գնդակների երեք մասը, երկրորդ օրը՝ երկու մասը, իսկ երրորդ օրը՝ չորս մասը։ Քանի՞ գնդակ է վաճառվել խանութում ամեն մի օրը։
Փակագծերի բացում
Առաջադրանքներ․
1)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք․
ա)+(48-93)-8=-56
բ)-(96-35)-6=55
գ)-(7•8-20)+7•8=
դ)+(99-5+8)-17=
ե)49-(38-5)=
զ)-32+(78-9)=
է)72+(-32+9)=
ը)-63-(-63+1)=
2)Հաշվե՛ք․
ա)(456-75)-25=
բ)-(728-49)+51=
գ)(-238+742)-42=
դ)-(-356+145)-56=
3)Ա քաղաքից Բ քաղաք 2 ճանապարհ կա, իսկ Բ քաղաքից Գ քաղաք՝ 3, Գ-ից Դ՝ 7 ճանապարհ: Քանի՞ հնարավոր եղանակով կարելի է Ա քաղաքից գնալ Դ քաղաք:
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք․
ա)-(2•5+48)+23=
բ)-(32-74)-74=
գ)+(-120-9•9)-81=
դ)+(120-81)+81=
ե)(79-39)-(79-48)=
զ)-(45-64)-(38-24)=
է)(37-49)-(87-59)=
ը)-(-35+2)+(-35-8)=
2)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք գումարը․
Օրինակ՝ -(-72+39)+39=72-39+39=72
ա)+(398-700)+700=
բ)+(-32-491)+32=
գ)-(754-1200)-1200=
դ)-(-129+59)-129=
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ
- Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:Առանձկականության ուժը դա այն ուժն է, երբ մարմին ազդում է ուրիժ մարմնի վրա և ձևափոխում է այն։
- Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:Ցանկացած մարմինը ձևափոխվում է, երբ ուրիշ մարմին ազդում է նրա վրա։
- Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:Ուժի չափման միավորը Նյուտենն է։
- Ի՞նչ տառով են նշանակում ուժը:Ուժը նշանակում էն F տառով
- Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:Ցանկացած մարմինը տեղաշարժում է, երբ ուրիշ մարմին ազդում է նրա վրա։
- Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:Մախանիկական էներգիան կախված է ուժից և մարմնի անցած ճանապարհից։
- Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:Էլակտրական, միջուկային, ճառագայթային, լույսային, ջրային, ջերմային։
- Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:Կենդանիները և բույսերը ստաննում էմ օրգանական նյութեր արևից
- Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:Ճառագայթայի էնարգիան մենք ստանում էնք արևի ճառագայթներից։
- Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:-Լույսային և ջերմային։
- Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:-Միջուկային էներգիյան մենք ստանում ենք, երբ ուրանի կամ պլատինյումի ատոմը քանդում էնք։
- Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:-Կենդանիներին անհրաժեշտ է ճառագայթային էներգիան։
Փակագծերի բացում
Մենք գիտենք, որ a + (b + c) արտահայտությունը կարելի է գրել առանց փակագծերի: a + (b + c) = a + b + c: Այս գործողությունը անվանում են փակագծերի բացում:
Փակագծերը, որոնց առջև դրված է ‘+’ նշանը, բացվում են այսպես. Բաց են թողնվում փակագծերը և ‘+’ նշանը՝ չփոխելով փակագծերում գտնվող գումարելիների նշանները: Եթե փակագծերում առաջին գումարելին գրված է առանց նշանի, ապա այն պետք է գրել ‘+’ նշանով:
Օրինակ. Բացենք a + (b – c – k) արտահայտության փակագծերը:
Բաց ենք թողնում փակագծերը և նրանց միջև գտնվող ‘+’ նշանը, արտագրում ենք փակագծերում գտնվող գումարելիներն իրենց նշաններով, չմոռանալով, որ առաջին գումարելին պետք է գրել ‘+’ նշանով, քանի որ այն գրված է եղել առանց նշանի.
a + (b – c — k) = a + b — c — k:
Փակագծերը, որոնց առջև դրված է ‘-‘ նշանը, բացվում են այսպես. բաց են թողնում փակագծերը և ‘-‘ նշանը՝ փակագծերում գտնվող գումարելիների նշանները փոխարինելով հակադիր նշաններով:
Օրինակ . Բացենք a — (-b + c — k) արտահայտության փակագծերը: Փակագծերը պարունակում են երեք գումարելիների գումար՝ -b, +c, -k: Փակագծերի առջև դրված է ‘-‘ նշանը: Ուրեմն, փակագծերը բացելու համար պետք է տվյալ արտահայտության մեջ չգրել փակագծերը և նրանց առջև գտնվող ‘-‘ նշանը: -b, +c, -k գումարելիները պետք է արտագրել հակադիր նշաններով՝
a — (-b + c — k) = a + b — c + k:
Առաջադրանքներ․
1) Հաշվե՛ք․
ա) 48 — 12 • ( -5 )=48+60=108
բ) 69 — (-12 ) • ( -5 )=69-60=9
գ) 129 — 15 • 9 =
դ) 456 — 45 • ( -6 ) =
ե) 158 — 45 • 7 =
զ) 258 — 13 • ( -7 ) =
2)Բացե՛ք փակագծերը և հաշվե՛ք․
ա) + ( 5 + 7 ) =
բ) + ( 3 — 8 + 7 ) =
գ) + ( — 3 + 8 + 7 ) =
դ) + ( — 10 — 12 + 1 ) =
ե) — ( 5 + 7 ) =
զ) — ( 3 — 8 + 7 ) =
է) — ( — 3 + 8 + 7 ) =
ը) + ( — 10 — 12 + 1 ) =
3)Կոորդինատային հարթության վրա նշե՛ք A ( -8 ; 3 ), B ( 1 ; 3 ), C ( 1 ; -2 ) կետերը։ Կառուցե՛ք D կետն այնպես, որ ստացվի ABCD ուղղանկյուն։
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Բացե՛ք փակագծերը․
ա) — 45 — 35 =80
բ) — 45 + 7 • 5 =-80
գ) — 45 — 53 =98
դ) — 9 • 5 + 53 =-98
2)Պարզեցրե՛ք թվային արտահայտությունը․
ա) ( 12 — 27 ) • ( — 1 ) =37
բ) ( — 1 ) • ( 35 — 88 ) =-123
գ) ( — 1 ) • ( 56 — 74 ) =-130
դ) ( — 1 ) • ( — 28 — 112 ) =140
3)Կոորդինատային հարթության վրա պատկերե՛ք A ( 5 ; 3 ), B(-2 ; 3 ), C ( -2 ; -2 ), D ( 5 ; -2 ) գագաթներով ABCD ուղղանկյունը։

Ամբողջ թվեր
1)Հաշվե՛ք․
ա)576 • 23 — 766 • 35 =
բ)849 • 18 — 783 • 28 =
գ)136 • 13 — (8416 + 1234) =
դ)4736 : 4 — 1245 • 5 =
2)«∗» նշանի փոխարեն տեղադրե՛ք «+» կամ «-» նշան, որպեսզի հավասարությունը ճիշտ լինի․
ա)3 • (2 — 7) = ∗ 3 • 2 ∗ 3 • 7
բ)(-5) • (-6 — 7) = ∗ 5 • 6 ∗ 5 • 7
գ)(-2) • (6 + 9) = ∗ 2 • 6 ∗ 2 • 9
դ)(-2) • (6 — 9) = ∗ 2 • 6 ∗ 2 • 9
3)Կոորդինատային հարթության վրա պատկերե՛ք A(-2 ; -2), B(-1 ; -1), C(0 ; 0), D(1; 1), E(2; 2) կետերը։ Ստուգե՛ք այդ կետերը գտնվում են արդյոք մի ուղղի վրա։ Իսկ F(-5; 5) կետը գտնվու՞մ է այդ ուղղի վրա։
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
Հաշվե՛ք․
ա)43212 : 78 — 407 • 720 + 350 — 509=105651
բ)164 • 756 + 148916 — 564 • 702 + 48762 : 86=87595
Հաշվե՛ք․
ա)4 • (-25 + 76 + 24) =-500
բ)(25 — 62 — 38) • (-4) =-500
գ)(7 — 125 + 13) • (-8) =1048
դ)8 • (-8 + 100 — 22 + 25) =-888
Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք A(-6 ; 2), B(-2 ; 2) և C(-2 ; 4) գագաթներով եռանկյունը։
Ամբողջ թվեր
1)Կատարե՛ք գումարումները և համեմատե՛ք արդյունքները․
ա)-15+(-23) և -23+(-15)
բ)48+(-36) և (-36)+48
գ)-25+16 և 16+(-25)
դ)-8+(18+(-7)) և (-8+18)+(-7)
ե)13+(-6+(-7)) և(13+(-6))+(-7)
2)Հաշվե՛ք.
ա)(-5+8)+9=
բ)(14-18)-7=
գ)96-(-72+13)=
դ)-75-(-75+8)=
ե)79+(48-79)=
զ)14-(15-94)=
3)Հաշվե՛ք.
ա)2 x (-3) x (-10)=
բ)(-4) x 17 x 25=
գ)8 x (-25) x (-3)=
դ)(-6) x (-5) x (-7)=
ե)8 x (-17) x (-125)=
զ)(-3) x 16 x (-125)=
Թագավորության հզորացումը
Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։
Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։
Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։
Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։
Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։
Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։
Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։
Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։
Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ
1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։
Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190թ․ ։Ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։
2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
Արտաշեսը Մեծ Հայքում , Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
Ծոփքը և Փոքր Հայքը անկախացել են Ք․ա․ 189 թթ․ ։Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
Արտաշես 1-ը գահակալել է Ք․ա․ 189-160 թթ․։
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
Ք․ա․ 163 թ․Արտաշես I գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
Արտաշեսը Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։
Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։