Վերլուծություն

Հեքիաթը ուսուցողական էր։ Գլխավոր Հերոսը հնդիկ էր, որն ուներ երկու ընկեր,մեկը հարուստ,մյուսը աղքատ։

Հեքիաթի հերոսի կինը այցելեց երկու ընկերոջն էլ, բայց հավանեց հարուստին, քանի որ լավ էր հյուրասիրել հարուստը։

Ամուսինն ու կինը վիճեցին, թե որ ընկերն էր ավելի լավը։ Նրանք փորձություն կազմակերպեցին երկու ընկերոջ համար։

Այստեղից պարզ դարձավ, որ աղքատը իսկական ու հոգատար ընկեր է։

Փորձություն։ Հնդկական հեքիաթ

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Դասարանական առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ օրինակ մի մարդ տեղաշարժում է պահարանըայդ կոչվում է մեխանիկական աշխատանք։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

 

Կոորդինատային հարթություն

1.jpg

Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (մեծություն կամ այլ նշաններ): Օրինակ՝
1․ կինոթատրոններում կամ թատրոններում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:
2․ Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:

***

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։

Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․

1. Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք, իսկ ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով, 0 թվով:

3. Յուրաքանչյուր առանց (ուղիղ) բաժանված է միավոր հատվածների՝ դրական բացասական թվերը և 0-ն։

4․ Հարթության վրա յուրաքանչյուր (A) կետի դիրքը որոշելու համար գտնում են երկու կոորդինատ՝  x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(x;y):

  • Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա այդ հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:
  • Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
    **   I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
    **  II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
    **  III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
    **  IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:
Koord_plne_kv.png

Առաջադրանքներ․

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

 

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(-2, -4)

բ)B(0, +3)

գ)C(-1, 0)

դ)D(+1, -2)

ե)E(+5, -5)

զ)G(+4, -4)

է)H(+3, -3)

ը)M(-2, -6)

թ)N(-5, +4)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը։Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը․

ա)A(-7, +2)

բ)B(+3, +1)

գ)C(-3, -5)

դ)D(-15, +6)

ե)E(+10, 0)

զ)F(0, -30)

է)G(+4, -2)

ը)H(+3, -7)

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(+3, +4)

բ)B(-2, +1)

գ)C(-3, -4)

դ)D(0, +1)

ե)E(-5, +3)

զ)F(+3, -5)

է)G(+1, 0)

ը)M(+6, +4)

թ)N(-2, -4)

ժ)P(-1, -3)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․