Վեներա(Արուսյակ) մոլորակ

Վեներա կամ Արուսյակ, Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Մոլորակը իր  անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից։ Վեներան՝  պայծառությամբ երրորդն է Արեգակից  և Լուսնից հետո։ Վեներան  մոտ է գտնվում Արեգակին և երբեք չի հեռանում Արեգակից։ Իր առավելագույն լուսավորությանը հասնում է արևածագից առաջ։ Մոլորակի առանձնահատկությունն է նրա սպիտակ գույնը։  Վեներան և երկիր մոլորակը իրար նման են ,  այդ պատճառով  անվանում  են  «Երկրի քույր»։  Անցյալում Վեներան այնքան է տաքացել,որ այնտեղ եղած օվկիանոսները գոլորշիացել են։ Մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից  և ազոտից ։ Վեներան շատ անգամ գերազանցում է բոլոր աստղերին իր պայծառությամբ։ Վեներան միակն է ութ մոլորակներից, որն անվանվել է աստվածուհու անունով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *