Ագահի վերջը, ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին, հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը՝ չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց.
-Տեսեք թե ես ի՞նչ գեղեցիկ եմ:
Քույերը հարցրեցին թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան ագահի պես սկսեցին խմել այդ ջիրցր, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *