Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում

Ես շատ եմ սիրում մեր դպրոցի ծեսերը ՝ հատկապես ամանորյա ծեսը։ Այդ օրերին մենք երգում ենք, պարում, ուրախանում։ Այդ ամենից առաջ մենք երկար պատրաստվում ենք։ Սովորում ենք երգեր, օտարալեզու երգեր ենք երգում, սուրբծննդյան երգեր,գնում ենք թատրոններ՝ ամանորյա ներկայացումներ դիտելու, ճամփորդում ենք։ ։ Խաղում ենք դասարանով գաղտնի Սանտա։ Դա ևս շատ զվարճալի ու անակնկալներով լի ծես է դարձել մեր դպրոցում, որը խաղում են ոչ միայն աշակերտներն ,այլ ուսուցիչները ևս։ Ամանորյա նախատոնական ծեսի պատրաստությունները սկսվում են դեռ նոյեմբեր ամսից ու մենք անհամբեր սպասում ենք այդ ուրախ ու երգաշատ տոնական օրվան։