Առակներ

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

** ԵԶՈՊՈՍ **

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիեր6ը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը: հողագործ, հողամաս
  2. Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր: Հողակտոր, հողեղեն, գործարան, մասնաբաժին։
  3. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Իմաստն այն է, որ ով աշխատի նա կուտի։
  4. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը: Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:
  5. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ: Ով աշխատի նա կուտի։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
  6. Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը: Կար չկար մի աղքատ մարդ կար, նա ոչ մի բան չեր անում այլ մենակ մուրացկանություն։ Մեկ խոսքով ալարկոտ էր և մի օր նա տեսավ իր մանկության ընկերոջը և մտքերում ասաց թե եթե ես դպրոցում լավ սովորեի հիմա իր նման հարուստ կլինեի։ Նա սկսեց սկզբից նա գնաց աշխատելու հավաքարար, վաճառող, երգիչ և վերջում հարուստ մարդ և նա ասաց իր մտքում ով աշխատի նա կուտի։

** ՄԽԻԹԱՐ ԳՈՇ **

Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
— Ինչու՞ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ պատասխանեց.
— Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ մենք վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունունուն դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

Առաջադրանքներ

  1. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:
  3. Գտնել նշված բառերի հոմանիշները՝ ուռած, վախկոտ, հայտնի, ծեր:
  4. Ստեղծագործիր, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

***

Մի ամգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասեցին.
— Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչու՞ չենք կարող լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
— Որովհետև միաբանությամբ չենք վարվում,-պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին: Բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
— Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

Առաջադրանքներ՝

  1. Համացանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը, մեկնաբանիր ամենաքիչը երեք նախադասությամբ:
  3. Գտնել նշված բառերի հոմանիշները՝ շատ, ծագել, հաղթել, զղջալ:
  4. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

** ԻՎԱՆ ԿՌԻԼՈՎ **

ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում,-
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ.
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ:

Առաջադրանքներ՝

  1. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը, մեկնաբանիր ամենաքիչը երեք նախադասությամբ:
  3. Գտնել նշված բառերի հոմանիշները՝ մեղավոր, արդար, համերաշխ, շատ:
  4. Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

** Վիլյան Սարոյան **

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանքներ՝

1․Ո՞րն է առակի ասելիքը: ընկերը թե ուրախ թե տխուր ժամանակ պետք է լինել ընկերոջ կողքին։

2․Գրիր նշված բառերի հոմանիշները։  Գնաց ծիծաղել մենակ միասին

3․Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Ասա ընկերդ ով է ասեմ ով ես դու

Ես ընկերոջս հետ քայլում էի մեկ ահավոր վտանգավոր քաղաքում և կես ժամ հետո մեր վրա թռավ գայլ։ Ընկերս փախավ ինչքան ուժ ուներ, իսկ ես մնացի և կռվեցի գայլի հետ նա իհարկե ես միքանի կծոց ստացա, բայց կարողացա փախչել, իսկ ընկերոջիցս նեղացա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *