Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային ուղղի վրա

Կոտորակային թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերելու համար վարվում են այսպես՝ պատկերենք, օրինակ 3ամբ․2/3 խառը թիվը:

1. Վերցնում ենք ամբողջ ծայրակետերով և միավոր երկարությամբ այն հատվածը, որին պատկանում է դիտարկվող կետը: Մեր դեպքում դա [3;4] հատվածն է:

2. Գտած հատվածը բաժանում ենք այնքան հավասար մասերի, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի հայտարարն է: Մեր դեպքում դա 3-ն է:

ugig5.png

3. Ձախ ծայրակետից՝ 3-ից հաշվում ենք այնքան բաժանում, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի համարիչն է: Մեր դեպքում դա 2-ն է:

ugig2.png

Ստացված B կետի կոորդինատը պահանջվող 3ամբ․2/3 թիվն է:

Այդ հանգամանքը գրում են այսպես՝ B(3ամբ․2/3)

Իսկ ինչպե՞ս պատկերել −3ամբ․2/3 թիվը:

ugig3.png

O կետից դեպի ձախ՝ [−4;−3] հատվածը բաժանել 3 հավասար մասերի և F(3) ծայրակետից դեպի ձախ՝ հաշվելով 2 բաժանում, ստանալ   −3ամբ․2/3 կոորդինատով F(−3ամբ․2/3) կետը:

Ավելի հեշտ է օգտվել հետևյալ փաստից՝

3ամբ․2/3 և −3ամբ․2/3 հակադիր կոորդինատներով կետերը կոորդինատային ուղղի վրա համաչափ են կոորդինատների O սկզբնակետի նկատմամբ:

 Ուրեմն, հակադիր ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա կպատկերվեն որպես O-ից նույն հեռավորությունն ունեցող երկու կետեր, որոնցից մեկը (դրականը) գտնվում է զրոյից աջ, իսկ մյուսը (բացասականը)՝ զրոյից ձախ:

Առաջադրանքներ․

1)Կոորդինատային ուղղի վրա −40ամբ․9/15 թիվը գտնվում է −6ամբ․9/15 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

  • ձախ
  • աջ

2)Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.

Կոորդինատային ուղղի վրա −69ամբ․11/19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13ամբ․11/19 կոորդինատով կետը:

  • ոչ
  • այո

3)Նշիր О(0) կետի նկատմամբ В(−32ամբ․3/7) կետին համաչափ A կետի կոորդինատը:

4)Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինա85տային ուղղի վրա նշված կետերը․

5)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3ամբ․1/4, +2ամբ․3/4, 0, -6ամբ․2/5, -4ամբ․1/2 թվերին համապատասխանող կետերը։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:

  • 0
  • −13
  • 21
  • 33
  • −1/45
  • −78ամբ․3/7
  • −45
  • −78ամբ․2/7

2)Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու.

A(−5ամբ․2/5), թե՞ B(4)

  • B
  • A
  • ոչ մեկը

3)Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A(-1/2), B(+2ամբ․1/4), C(-5ամբ․1/20), D(+1ամբ․1/3) կետերը։