Տիգրան 2-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշեսից  հետո  Մեծ  Հայքում   թագավորել  է   Արտավազդ 1-ը  Ք.ա. 160-115 թթ.։

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Տիգրան  արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան,որովհետև Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի էր ունեցել պատերազմ, որն ավարտվել էր հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան  2-ի  հայրը  Տիգրան  1-ինն  էր,ով  թագավորել  էր  Ք.ա. 115-95թթ․

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Տիգրան  2-ը  թագադրվել  է  Ք․ա  95թթ-ին  Աղձնիք  նահանգի  անհայտ մի  վայրում,որը հետագայում դառնում է Տիգրանակերտ մայրաքաղաք:

5. Ո՞ր թվականներին է իշխել  Տիգրան 2 Մեծը:

Տիգրան 2-րդ  Մեծը  իշխել  է  Ք.ա. 95-55 թթ։

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Ք.ա. 94 թվականին Տիգրան 2-ը պարտության մատնեց  Ծոփքում  իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *