Հանինա

Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Հանինա

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

 

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես

Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես,Տյառնընդառաջ, նշանակում է Տիրոջն ընդառաջ։ Տըրնդեզը եկեղեցական տոն է որը նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր հետո փետրվարի 13-14։Տըրնդեզին եկեղեցուց բերված ճրագով խարույկ են վառում, խարույկի շուրջբոլորը պտտվում են, թռնում վրայով,նորահարսերի փեշը վառում են որ չարը հեռանա։ Խարույկի մոխիրը շաղ են տալիս դաշտերով ,արտերով ,որ առատ բերք լինի։ Այդ օրը սեղանին դնում են գաթա,փոխինձ,աղանձ,հալվա։

 

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:
Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, –
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, –
Սրտիս խնդում ծովն ընկավ:
Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:
Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:
Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ:

Երգ

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Կոմիտաս «Անձրևն եկավ»

Անձրևն եկավ շաղալեն

Ուռ ու տերև դողալեն

Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն։

Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛

Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ,

Թառլան ջան, քեզ՝ ուտելու

Սեր, կարագ, հազըրել եմ։

Տապկած հավի ճուտ բերեմ,

Ոչխարի մածուն բերեմ

Որ գիտենաս անուշ ջան,

Թե քեզ սրտով կսիրեմ։

Ղուշ մի՛ դառնա թևավոր

Դու խա՛ղ կանչե ձևավոր

Յարաբ կըլնի՛ էն օրը,

Որ գաս մեր տուն թագավոր։

Հաց

Հաց,հացի ստեղծման պատմությունը

Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 000 տարի առաջ։ Հացը հնագույն պատրաստված սննդամթերքներից է, որը հայտնվել է նեոլիթական դարաշրջանում։ Առաջին հացը մի տեսակ տապակած խառնուրդ էր, պատրաստված հացահատիկներից և ջրից։ Հացը կարևոր և տարածված սննդամթերք է՝ թխված խմորիչով կամ թթվեցմամբ հասունացրած խմորից: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով՝ երբեմն ավելացնելով շաքար։ Քարի դարում մարդն օգտագործում էր վայրի հացահատիկային բույսերը ջրում փափկացրած հում հատիկները որպես հաց: Հետագայում հատիկը մանրացրել են։ Ենթադրվում է, որ թթվեցրած խմորից հացի պատրաստման եղանակը հայտնագործել են Հին Եգիպտոսում: Առաջին հացը, ըստ լեգենդի, պատահաբար է ստացվել: Մի հին եգիպտացի պատրաստվում էր իր համար ավանդական բլիթ թխել, սակայն հոգնել էր և քնել` վառարանում մոռանալով ջրով
խառնված ալյուրը:

Հայկական հացի տեսակները և պատմությունը

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս մ. թ. ա. III–II հազարամյակներում:
Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին թոնիրներում: Մի շարք գիտնականներ ցորենի բուն հայրենիքը համարում են Հայաստանը։

Ըստ հայկական հավատալիքի՝ հացահատիկի առաջին արտերն եղել են Մասիսի լանջին, հացահատիկի        աստվածուհի Աշորան առաջինն է նկատել դեղնահասկ ցողունները և մարդկանց սովորեցրել հաց
ուտել: Դատարանում հայերը երդվել են հացով, քանի որ այն սուրբ է համարվել։  : Հացը գետնին գցելը մեղք է համարվել, հացը չէր կարելի գլխին դնել` անբերրիություն կառաջանար: Մտածել են, որ Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի՝ թանկություն կընկնի: Թոնրից հանած առաջին հացն ուղարկվել է այն տունը, որն հիվանդ ունի: Հացը տեսնելով` հիվանդն ուժ էր առնում ժամ առաջ ապաքինվելու համար: Հայերը սուրբ են համարել թոնիրը:

Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ` լավաշը, բլիթը,գարեհացը, գուկարը, ժենգյալովը, անեկը,դոնը կամ դոնիկը,թերունը, թալուկովը,մատնաքաշը,բիշին։

Այսօր Հայաստանում գործում են բազում հացի գործարաններ, ինպես նաև գյուղական համայնքներում դեռ պահպանվում են հացաթխման ավանդյութները: Հայկական տարածված հացատեսակներից են բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, անշուշտ, մեր նշանավոր լավաշը:

Լավաշ

Հազարամյակներ շարունակ հայերը օգտագործել են լավաշ տեսակի հաց: Լավաշը
հայոց հացերի արքան է։ Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման               ժամկետը 1 տարի):  Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով ,նա կրկին թարմանում է:

Շատ երգեր, բանաստեղծություններ ու ավանդազրույցներ են նվիրվել լավաշին, հետևաբար կարող ենք հպարտությամբ համարել, որ այն Հայաստանի սրբապատկերներից մեկն է: Հայոց ազգային սովորություններից է հարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը ուր հարս է գնում: