Մի անգամ Փարիզում

Քանի որ մայրիկիս պապիկը ծնվել է  Ֆրանսիայի Մարսել քաղաքում, իմ մայրիկիը շատ ցանկացավ մեկնել Ֆրանսիա և տեսնել իր պապիկի ծննդավայրը, իսկ քանի որ ես դեռ փոքր էի և ինձ միայնակ թողնել չէր կարող, որոշեց իր հետ տանել։ Մենք մայրիկիս հետ շրջագայեցինք ամբողջ Ֆրանսիայով և վերջապես հասանք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան զարմանալի էր մեզ համար փողոցում  իր համար հանգիստ զբոսնող Շարլ Ազնավուրին հանդիպելը։ Նա այնքան փոքրամարմին էր, բարի ու ժպտացող աչքեր ուներ։ Շարլ Ազնավուրը կարծես  զգաց,որ մենք հայ ենք և շատ հաճելի ու հյուրընկալ ժպիտով քայլում էր դեպի մեզ։ Իհարկե մենք մոտեցանք նրան, խոսոոցինք, հայերենով ողջունեցինք նրան, նա նույնպես ուրախ էր հանդիպել իր հայրենակիցներին Փարիզում։ Ես այդ օրը երբեք չեմ մոոանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *