Վանակատ-օբսիդիան

Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։

Հայաստանում

Օբսիդիան քարն անսովոր գեղեցիկ հանքանյութ  է: Այն հայտնի է իր գույների զարմանալի տեսականիով և նախշերի հսկայական բազմազանությամբ: Ակնեղենը կոչվել է հռոմեացի զինծառայող Օբսիդիուսի անունով։

Հայաստանում վանակատի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում։ Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին։ Վանակատին բնորոշ Է ջերմափքությունը։ Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ։ Վանակատի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն)։ Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում վանակատից ստանում են պեռլիտ։

Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *