Համբարձման ծիսական երգերի շար

Ծաղիկ ունեմ ալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Ալա չի ալվալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Հեռու տեղ մի յար ունեմ,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Նռան ծաղիկ լալայա,Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․Էլա սարը սար տեսա,Իջա ձորը լոր տեսա։Էլա սարը սար տեսա,Իջա ձորը լոր տեսա։էս պատը պատ կլմանի,Էլա սարը սար տեսա,Գլխունը թագ կլմանի,Իջա ձորը լոր տեսա։Էն տղան եկավ ացավ,Էլա սարը սար տեսա,Թանկագաին ակ կլմանի,Իջա ձորը լոր տեսա։Երգ ասեմ յոթ տնանի,Էլա սարը սար տեսա,Մենակ քունս ոնց տանի,Իջա ձորը լոր տեսա։Էգուց արի մեր տունըԷլա սարը սար տեսա,Մատիտ շարեմ մատանի,Իջա ձորը լոր տեսա։Սարին  ետին ջուխտ ղուտիք,Դե արի վար արի,Բոյին մեռնիմ  Արութին,Բալկոնը ման արի։Սարին ետին էլ ունիմ,Դե արի վար արի,Ըռանգ-ըռանգ թել ունիմ,Բալկոնը ման արի։Էն սարին սար չեմ ըսե,Դե արի վար արի,Շեկ տղին  յար չեմ  ըսե,Բալկոնը ման արի։Ալուր մաղեմ թեփ կուգա,Դե արի վար արի,Հջեբ յարս եփ կուգա,Բալկոնը ման արի։
 
Գութանը վարի փոսին,

Հոպլա գիլ գիլ ես դառել,
Շողն է զարկել ակոսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Կարմիր խնձոր կքաղեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կղրկեմ մորս փեսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Սարերի սինձն ինչ կանեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կաթն ու բրինձն ինչ կանեմ,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,Վարդի բլբուլ ես դառել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *