Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

 Բրոնզի դար։ Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից մարդիկ ստացան բրոնզը։ Այն շատ ավելի ամուր էր պղնձից։ Բրոնզե գործիքներն ու զենքերը գերադասելի էին քարից։ Դրանք մեծ առաջընթած ապահովեցին արհեստների ու գյուղատնտեսության զարգացման համար։ Սկսվեց բրոնզի դարը։

Բրոնզի դարի վաղ շրջանը (Ք․ա․ 35-24-րդ դդ․) բացառիկ կարևորություն ունի Հայաստանի հնագույն պատմության ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում է հիշատակվում լեռնաշխարհի առաջին պետությունը։ Բացի այդ, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք․ա․ 28-26-րդ դարերում ունեցավ աննախադեպ մեծ տարածում։ Հյուսիսում հասավ Հյուսիսային Կովկաս, հարավում՝ Եգիպտոս, հարավ-արևելքում Իրանական սարահարթի կենտրոնական շրջաններ։

Բրոնզի դարում Հայաստանում եղան քաղաքակրթական լուրջ նվաճումներ։ Դրա վկայություններից է զարգացած մետաղամշակությունը։ Այն ժամանակի գիտության  բացառիկ նվաճում էր Մեծամորի աստղադիտարանը։ Այստեղից աստղային երկինքը դիտարկվել է դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականներին։

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են հարյուրավոր բրոնզեդարյան հուշարձաններ։ Դրանցից շատերը համաշխարհային նշանակություն ունեն։ Կարևորագույն հուշարձաններից է Շենգավիթը (Երևանյան լճի հարևանությամբ)։ Եզակի հուշարձաններից է Լճաշենը Սևանա լճի ավազանում։ Այստեղից հայտնաբերվել են մեծ քանակությամբ բարձարժեք և եզակի գտածոներ։

Բրոնզի դարի ընթացքում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ նաև երկաթ։ Դա հնարավոր էր շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Երկաթի լայն կիրառությունը, սակայն, սկսվեց Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերից։

Նախնադարյան հասարակության անկումը։Նախնադարում բոլոր մարդիկ հավասար էին, նրանք չունեին մասնավոր սեփականություն։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքներն ու զենքերը, մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն։ Տնտեսության զարգացմանը նպաստում  էր նաև առևտուրը։ Տոհմացեղային համայնքներում ընգրկված ընտանիքներն աստիճանաբար սկսեցին սեփականացնել իրենց զբաղեցրած տարածքները։ Այդպես առաջացավ մասնավոր սեփականությունը։

               Առավել մեծաթիվ, ձեռներեց և ուժող անդամներ ունեցով ընտանիքները սկսեցին հարստանալ։ Շրջապատի նկատմամբ ունեցած առավելության շնորհիվ նրանք դառնում էին տոհմերի ու ցեղերի առաջնորդներ։ Դա ավելի էր մեծացնում նրանց հարստանալու հնարավորությունն ու իշխանությունը։

Նախնադարյան հասարակության ամենաբնորոշ կողմը՝ բոլոր մարդկանց հավասարությունը, վերացավ։ Առաջացավ  հասարակության շերտավորում։  Բարձր դասը կազմում էին տոհմացեղային ավագանին և քրմությունը։ Առանձին դաս էին կազմում զինվորականները։ Իսկ ստորին խավը կազմված էր հասարակ ժողովրդից։

Պետության առաջացումը։ Բրոզնի դարիհենց սկզբներին մարդկությունը հասավ զարգացման պետականության աստիճանին։ Նախկին ցեղային միությունները միավորվում էին՝ կազմելով դաշինքներ, կամ առավել ուժեղները նվաճում էին թույլերին՝ տեր դառնալով նրանց տարածքին և ունեցվածքին։

Նորաստեղծ կազմավորումների վերնախավն սկսեց մեծ ուշադրություն դարձնել զինված ուժերին։ Ամենից առաջ անհրաժեշտ էր կազմակերպել պաշտպանությունն արտաքին թշնամիներից։ Մեծ կարևորություն ուներ հասարակական աշխատանքների կազմակերպումը (վարուցանք, ջրանցքների անցկացում և այլն)։ Մարդկանց համակեցությունն ապահովելու համար անհրաժեշտ էր պահպանել ներքին կարգ ու  կանոնը, հսկել պարտականությունների կատարումը և այլն։ Այդ ամենը հանգեցրեց կառավարման հատուկ համակարգի՝ պետության ստեղծմանը։

Երկրագնդի վրա առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։ Այդ ժամանակաշրջանում էլ հիշատակվում է առաջին պետությունը Հայկական լեռնաշխարհում՝ Արատտան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչպես ստացվեց բրոնզը։ Ի՞նր առավելություն ուներ այն։  Պղնձի և անագի կամ պղնձի ու մկնդեղի համաձուլվածքից  ստացան բրոնզը։ Բրոնզն ավելի ամուր էր ու դիմացկուն։
  2. Ո՞րքան է տևել բրոնզի դարը Հայսատանում։ 35-24-րդ դդ
  3. Ներկայացրե՛ք Հայաստանի բրոնզեդարյան դարաշրջանի նվաճումները։ Մշակույթը , արհեստն ու գյուղատնտեսությունը մեծ վերելք ապրեց։ Կառուցվել է Մեծամորի աստղադիտարանը։
  4. Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը։ Ինչո՞վ փոխարինվեց այն։Նախնադարում բոլոր մարդիկ հավասար էին, նրանք չունեին մասնավոր սեփականություն։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ կատարելագործվեցին աշխատանքային գործիքներն ու զենքերը, մարդիկ սկսեցին ստանալ եկամուտներ և կուտակել հարստություն։ Տնտեսության զարգացմանը նպաստում  էր նաև առևտուրը։ Տոհմացեղային համայնքներում ընգրկված ընտանիքներն աստիճանաբար սկսեցին սեփականացնել իրենց զբաղեցրած տարածքները։ Այդպես առաջացավ մասնավոր սեփականությունը։
    5․Ե՞րբ են ստեղծվել առաջին պետական կազմավորումները։Երկրագնդի վրա առաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբին։ Այդ ժամանակաշրջանում էլ հիշատակվում է առաջին պետությունը Հայկական լեռնաշխարհում՝ Արատտան։

     

Նոր հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Մեծամորի ատղադիտարան, Շենգավիթ, Լճաշեն, մասնավոր սեփականություն, հասարակության շերտավորում, պետություն, Արատտա

Ընթերցանության Նյութ

Հայաստանում հայտնաբերվել են բրոնզի դարով թվագրվող մի քանի վիրահատված գանգեր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որբ վիրահատություններից հետո վիրահատվածները ապրել են երկար տարիներ։ Եվ, որ ավելի զարմանալի է, այն ժամանակ մեր նախնիները կարողացել են պատվաստել կենդանու ոսկորը մարդուն, մի բան որը դժվարանում է անել անգամ այսօրվա բժշկությունը։