Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։
Առաջադրանքներ:
Դասարանում՝
Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկոի, մորաքույր, ամառ, մեղվի, տղայի, մարդ, վարձի, ձուվի, ընկեր, ուսուցչի:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսնու, տատու, ուռենու, ականջօղ, տղամարդու, թագուհու, պապու, ոսկու, քեռու:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարվա, ժամվա, գագաթ, գիշերվա, րոպե, ամսվա, դար, օրվա, ցերեկվա:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջման, ձնաբուք, սառցալեռան, հուշասյան, ամռան, բեռան, ազգանվան, նռան, տեսանկյան, գարնան:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետիրոջ, տերտեր, տիկնոջ, որդի, հարսնաքրոջ, լապտեր, դասընկերոջ, դուստր, տիրոջ, կնոջ:
Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյան, շարժման, ձյան, թոնրատան, ձկան, շան, թերության, կորյուն, արյան, հանգստյան:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքրոջ, հոր, տիրամոր, խաղընկերոջ, մորեղբոր, վանահոր, քրոջ, եղբոր, սկեսրոջ, նախահոր:
2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։
ա. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին,խուրջին, հաղարջին
բ. Թղթակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից,ուղեկից, խոյակից, կղզյակից
գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով
դ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում
3. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։
ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ,կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ
4. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։
Տիկին, ձորին , արձանին, հոգին ,գերանդին,հացին, գրին, բանալին, սարին
5. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։
ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից
բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց
6. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։
Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից
7. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի
Տանը՝
1.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:
Ո՞վ, ի՞նչը եկավ:
Վահագը եկավ, գնացքը եկավ։
Ո՞ւմ, ինչի՞ պայուսակը:
Գագիկի պայուսակը, գրքի պայուսակը
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն :
Մոտենալ տատիկին ,մոտենալ կանգառին։
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց
Հեռանալ մայրիկից, հեռանալ երկրից
Հիանալ ումո՞վ, ինչո՞վ:
Հիանալ քրոջով, հիանալ կյանքով։
2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:
Օրինակ` սենյակ-սենյակի, ի հոլովման
տուն-տան,ա հոլովման
քաղաք-քաղաքի,ի հոլովման
այգի-այգու,ու հոլովման
օր-օրվա,վա հոլովման
գեղեցկություն-գեղեցկության,ա հոլովման
լեռ-լեռան,ան հոլովման
քույր-քրոջ,ոջ հոլովման
դուռ-դռան,ան հոլովման
փողոց-փողոցի,ի հոլովման
բեռ-բեռան,ան հոլովման
գիրք-գրքի,ի հոլովման
ամիս-ամսվա,վա հոլովման
լուսամուտ-լուսամուտի,ի հոլովման
ձյուն- ձյան,ա հոլովման
ընկեր- ընկերոջ,ոջ հոլովման
ուսում-ուսման,ան հոլովման
աշուն-աշնան,ան հոլովման
գրիչ-գրչի,ի հոլովման
շուն-շան,ա հոլովման
ձուկ-ձկան,ան հոլովման
բարդի-բարդու,ու հոլովման
խաղող-խաղողի,ի հոլովման
զարգացում-զարգացման,ան հոլովման
դիմում-դիմումի,ի հոլովման
խնձորենի- խնձորենու,ու հոլովման
րոպե-րոպեի,ի հոլովման
շաբաթ-շաբաթվա,վա հոլովման
ապակի-ապակու, ու հոլովման
սար-սարի,ի հոլովման
պապ- պապի,ի հոլովման
մասրենի-մասրենու,ու հոլովման
մորեղբայր-մորեղբոր,ո հոլովման
գդալ-գդալի,ի հոլովման
սյուն- սյան,ա հալովման
ձի- ձիու,ու հոլովման
երեկ- երեկվա,վա հոլովման
երեկո- երեկոյի,ի հոլովման
խաղաղություն-խաղաղության,ա հոլովման
3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում
աֆրիկացուց-բացառական հոլով,ու հոլովում
անհատականությամբ-սեռական հոլով, ա հոլովում
հումորով-գործիական հոլով,ի հոլովում
էակ-ուղղական հոլով,ի հոլովում
ծառին-տրրական հոլով,ի հոլովում
օրը-ուղղական հոլով,վա հոլովում
տան-սեռական հոլով,ա հոլովում
մուտքի-սեռական հոլով,ի հոլովում
կողքով-գործիական հոլով,ի հոլովում
հոսանքով-գործիական հոլով,ի հոլովում
որսորդները-ուղղական հոլով,ի հոլովում
սննդամթերք-ուղղական հոլով,ի հոլովում
կանայք-ուղղական հոլով,ց հոլովում
խխունջներ-ուղղական հոլով,ի հոլովում
միջատներ-ուղղական հոլով,ի հոլովում
տղաներ-ուղղական հոլով,ի հոլովում
շարժումը-ուղղական հոլով,ի հոլովում
կապիկին-տրրական հոլով,ի հոլովում
գլխի-սեռական հոլով,ի հոլովում
պարանի-սեռական հոլով,ի հոլովում
երկարություն-ուղղական հոլով,ա հոլովում
բակի-սեռական հոլով,ի հոլովում
դռնակի-սեռական հոլով, ի հոլովում
աֆրիկացի-ուղղական հոլով,ու հոլովում
բակ-ուղղական հոլով,ի հոլովում
կապիկն-ուղղական հոլով,ի հոլովում
դարանից-բացառական հոլով,ի հոլովում
ոտքը-ուղղական հոլով,ի հոլովում
ճղճղոց-ուղղական հոլով,ի հոլովում
նյարդերն-ուղղական հոլով,ի հոլովում
մարդը-ուղղական հոլով,ու հոլովում