Ես ինձ համար նստած էի շոգից խեղդվելով, այսպես էր ամեն օրն ամռանը։ Հունիս էր ես սովորել էի այս շոգին։ անցավ մեկ ամիս և ես հիշեցի, որ մենք ունենք օդորակիչ, ես միացրեցի այն և հովացա ինչպես՝ ձմռանը ձյան վրա, սկսեց ցրտել ես ուզում էի անջատել օդորակիչը և հենց մոտեցա հեռակառավարման վահանակին որ անջատեմ, բայց անօգուտ էր որովհետև հեռակառավարման վահանակը իմ աչքերի դիմաց մտավ օդորակիչի մեջ և այնտեղից դուրս եկավ Ձմեռ պապը։ Ես գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ արթնացա, հասկացա, որ ամառ է, և ինձ փորձում է ուշքի բերել Ձմեռ պապը։ Ես վերջապես ուշքի եկա և Ձմեռ պապը գոռալով ասաց, որ գնանք ինչ-որ մեծ սահնակի վրա տեղավորվենք: Ես համաձայնվենցի և մենք գնացինք սահնակը վարելու։ Ես երբ տեսա եղնիկներին շոգից մեռնելուց ես խղճացի և վազեցի սառույց բերելու, բերեցի և նրանք փոխարենը հանգիստ լմլմացնեին նրանք կերան ինպես աֆրիկացին մաքուր ջուրը կխմեր։ Երբ նրանք էներգիա հավաքեցին մենք թռանք բոլորին նվերներ նվիրելու, երբ մենք մտածում էինք ինչ գնենք, որ մադիկ ուրախ լինեն, ես առաջարկեցի, որ կարելի է նվիրել ինչ, որ մեքենա, բայց Ձմեռ պապը ձայն չհանելով սկսեց վարել իր սահնակը։ Մենք հասանք մի մեծ գործարան Ձմեռ պապը ասաց, մնա սահնակում ես գնամ բան ասեմ այս գործարանի աշխատողներին։ ԵՎ երբ Ձմեռ պապը գնաց թողնելով ինձ իմ տանը ,ես նստեցի սպասելու Նոր Տարվան։ Երբ 12-ը խփեց, սկսեց ձյուն գալ։ Ես չէի հասկանում ՝ինչ էր կատարվում, որովհետև մեկ ժամ առաջ ամառ էր և շոգ ես ուզեցա ինքս արթնացնել ինձ ճմկտելով, բայց ոչինչ չստացվեց, և ես հասկացա, որ քնած չեմ։