Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

անբիծ-մաքուր

քրքջալ-բարձր ծիծաղել

քարափ-քարերով լի ափ։

  • Թվարկի՛ր հերոսներին և բնութագրիր նրանց։

Ձկնիկը չարաճճի էր և ուզում էր, որ բոլորը ծիծաղեն ։

Առուն ուրախ էր ,քրքջացող  ու մաքուր։

  • Հորինի´ր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:

<<Ծիծաղկոտ առուն և ուրախ ձկնիկը>>։

  • Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:

Ես բանաստեղծությունը կնկարազարդեի այսպես՝ դեղնած ծառեր, կապույտ երկինք, ոսկե ձկնիկ՝ առվակի մեջ և կամրջակ առվակի վերևում։

  • Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև առու, ես հիմա կգամ ու խուտուտ կտամ քեզ ,պատրաստվի՛ր փախչել։

-Խնդրում եմ ,մի՛ արա այդպես, խուտուտ մի՛ տուր ինձ,  ես քո երեք ցանկությունները կկատարեմ ։

-Մի մոռացի՛ր , որ մեզանից   ոսկե ձկնիկը ես եմ։

-Վա~յ, մոռացել էի։