Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը դիմավորում են աշունը։
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
ինձ դուր եկավ այս հատվախը ,որովհետև ես սիրում եմ աշուն,իսկ այս հատվածում գեղեցիկ է նկարագրվում աշունը։
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:Բանստեղտությունը աչքի է ընկնում գույնով՝
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծության մեջ պատմվում է աշնան, աշնան գեղեցկության,այն ամեն գործողությունների մասին,որունք կատարվում են աշնանը՝ ամեն ինչ դարձել է սսկեգույն, ծառերը մերկանում են։
- Բանաստեղծությունը սովորիր անգիր։