Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Հովհաննես Թումանյան `բոլոր ժամանակների սիրված գրող,բանաստեղծ: Նրա բոլոր բանաստեղծություններն այնքան հեշտ է սովորել ու հիշել ,իսկ հեքիաթներն այնքան խրատական են,ուսուցողական, որ հիշվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հ. Թումանյանը ծնվել է 1869 թվականի  փետրվարի 19-ին,Լոռվա` Դսեղ գյուղում, հենց իր իսկ ծննդյան օրն էլ Հայաստանում գիրք նվիրելու օրն է: Մարդիկ միմյանց գիրք նվիրելով ` հիշում են նաև մեծանուն բանաստեղծին: Հովհաննես Թումանյանին և իր հեքիաթներին ես ծանոթացել եմ ,երբ դեռ շատ փոքր էի ու հազիվ էի խոսում: Իմ սիրելի հեքիաթներից էր << Պոչատ աղվես>>-ը,որը ես նույնիսկ պատմում էի,սակայն դեռ շատ փոքր էի:  Տանն ունեինք իր հեքիաթների գրքերից, ես թերթում էի,նայում նկարները ու խնդրում մայրիկիս ինձ համար կարդալ,իսկ երբ մեծացա ,արդեն ինքս եմ կարողանում կարդալ:  Երբ մանկապարտեզ  էի հաճախում,մենք նույնիսկ բեմադրություններ էինք խաղում ` ըստ Թումանյանի հեքիաթների:  Թումանյանը նաև շատ հեքիաթներ,պատմվածքներ է թարգմանել տերբեր լուզեներից:  Երևանում ես եղել եմ նաև իր տուն-թանգարանում,իսկ մայրիկս նաև Դսեղի իր տուն-թանգարանում և պատմել է ինձ այդ տան ու Դսեղի մասին հուսամ ես նույնպես կայցելեմ Դսեղ ու ինքս կտեսնեմ այն: Թումանյանը սիրված է ու կմնա միշտ սիրված բոլորիս կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *