Ջ․ Ռոդարի
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը: գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին, վարդ, տարօրինակ, անգամ։
2.Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Նայիր ես տեսա մի անհասկանալի փշոտ ծաղիկ։
Երբ է հասցրել մեր մայրը գնալ երեք օրով այսինչ փշոտ լուր էր։
3.Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ
- Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գնելով ըստ կազմության դրանց տեսակը:
Իր- գրիչ,
գոյական- մատ, գրիչ,
բայ-լքել,
- Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
- Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
- Ածական-սուր, գոյական-տներ, անկյուններ, բայ-կառուցված
- Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
- ա/ճամփորդեց-ճամփորդել
- բ/պետք է վճարեք-պետք է վճարել
- գ/ասաց-ասել
- դ/երազում էր-երազել
- Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
- Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
- Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ: գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես: դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
- Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
- Բայց մեզ մոտ այդպես է ընդունված
- Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:
- Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
- Հողից վերև՝ Փոքրիկ արև, Վրան՝ հազար Սերմ ու տերև:
- Արևածաղիկ
- Ո՞րն է տրված նախադասության ենթական: Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
- Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
- Ջովանինոն հայտնվել էր այնպիսի մի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար։
- Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
- Պարեկը որպես տուգանք նշանակեց, որ պարեկին երկու ապտակ տա։Պետք է սառը ջուր լցնեք ինձ վրա։
- Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը. ա/որովհետև վճարել էր տուգանքը բ/որովհետև պարեկը արդարացի էր գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը դ/որովհետև միամիտ էր
- Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր: